ԻՍՐԱՅԵԼԸ ԳՐԵԹԵ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐՋԱՊԵՍ)

1

Վերեւում ներկայացվածը «Իսրայելն այսօր» կայքի ապրիլի 26-ի խմբագրականի վերնագիրն է, որը ներկայացրել ենք նույնությամբ: Երուսաղեմից արժանահավատ լրատվություն (իրենց ձեւակերպումն է- Ան. Հ.) տրամադրող սույն կայքի գերմանալեզու բաժնում կարդում ենքՙ« Շաբաթավերջին Իսրայելը համարյա ընդունում էր Հայոց ցեղասպանությունը: «Իսրայելը ճանաչում է հայ ժողովրդի ահավոր ցավն ու ողբերգությունը», հայտարարեց երկրի արտգործնախարարությունըՙ ԱՄՆ նախագահ Բայդենի պաշտոնական ճանաչումից հետո»: Կայքը հիշեցնում է, որ Իսրայելը դեռեւս պաշտոնապես չի ճանաչել 1915-ի ցեղասպանությունն ի հեճուկս նրա, որ երկրի բազմաթիվ օրենսդիրներ եւ պաշտոնյաներ հորդորել են այն ճանաչել: Իսրայելն այն չի արել, քանի որ խուսափել է բորբոքել Թուրքիայի կառավարության զայրույթը, իրազեկում է «Իսրայելն այսօրն» իր խմբագրականում: