ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՆՎԱԶՈՒՄ Է

1

Թուրքական լիրան նորից անկում է գրանցում, իրազեկում է գերմանական t-online-ըՙ հավանական պատճառ դիտարկելով նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները, որ նույն աղբյուրի հաղորդմամբ, մոտ ապագայում ավելի լարված են լինելու: Covid-19-ով նոր վարակակիրների թիվը Թուրքիայում բավական մեծ է, համաճարակը գործազրկության աճ է գրանցել, տնտեսական ճգնաժամի հետ աղքատության դուռն է հասցրել երկրի բնակիչներին: Էրդողանը կորցնում է համաճարակը վերահսկելու, լիրայի անկումը կանխելու կարողությունը, բնականաբարՙ նրա հանդեպ բնակչության համակրանքը կտրուկ նվազում է, ծանուցում է նույն աղբյուրըՙ համեմատական մի պատկեր ներկայացնելով. կիրակիՙ ապրիլի 18-ին, 84 միլիոնանոց երկրում Covid-19-ից 318 մահ է գրանցվել, նույն օրը 83 միլիոնանոց Գերմանիայումՙ 81 մահ: