ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

6

2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմը մտորելու առիթ է տալիս: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել գիտության զարգացմանը մեր երկրում: Անշուշտ ունենք լավ նախադրյալներ: Այս տեսակետից մեծ ձեռքբերումներ եւ հաջողություններ ունի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսա-գիտության ինստիտուտը:

2020թ. ընթացքում ինստիտուտի գիտաշխատողները հրատարակել են 5 գիրք, 134 արտասահմանյան, 41 տեղական գիտական հոդվածներ: Հրատարակվել է մեկ գիտական հոդվածների ժողովածու, որը ներառվել է Սկոպուսի ցանկում, — ինստիտուտն առավել ճանաչելի է դարձել միջազգային մակարդակով, — զրույցի ժամանակ ասաց տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը :

Երեւույթն աննախադեպ է Հայաստանի տնտեսագիտության ողջ պատմության ընթացքում: Ստեղծված են ոլոր պայմանները անխափան — արդյունավետ աշխատանքի համար: Ինստիտուտում տիրում է առողջ արոյահոգե անական մթնոլորտ, որը նպաստում է առավել արդյունավետ աշխատանքին: Պատահական չէ, որ տնտեսագիտության ինստիտուտը կենսագրություն է կերտում — սերունդներին թողնելու ան ունի: Այն պարզորոշ եր-ում է «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտիՙ 2006-2020 թթ. գիտական — գիտակազմակերպչական գործունեության արդյունքների մասին» 480 էջանոց հաշվետվությունից, ինչը համընկնում է Վլադիմիր Հարությունյանի տնօրեն աշխատելու տարիների հետ: