RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 582, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԶԵԿ ԿԱՆԱՅՔ, ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ, Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

«Իրազեկ կանայք, հզոր համայնք» ծրագիրը Չարենցավան համայնքում իրականացվում է 2021 թվականի հունվար-մարտ ամսիներին:

Այն դրամաշնորհային ծրագիր է, որն իրականացվում է Հասարակական կազմակերպության կենտրոնի «աջակցության դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համարՙ ծրագրի շրջանակներում:

Ծրագրին աջակցում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Ծրագրի նպատակն էՙ նպաստել Չարենցավան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի 20-45 տարեկան 20 կանանց ներգրավմանը ՏԻՄ-ում, որոշումների կայացման գործընթացներում:

Ծրագրի իրականացման համար հիմք է հանդիսացել խոշորացված համայնքի Արզական, Ալափարս, Բջնի, Ֆանտան, Կարենիս գյուղական բնակավայրերի կանանցՙ որոշումների կայացաման մակարդակում մասնակցության ցածր մակարդակը, հասարակական եւ մշակութային կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը, ցածր իրավագիտակցությունը:

Ներկայումս Չարենցավան համայնքում չունենք ակտիվ կանանց որեւէ նախաձեռնող խումբ: Հանրային լսումներին հիմնականում մասնակցում են տղամարդիկ, կամ քաղաքային բնակավայրերից մեկ-երկու ակտիվ կին:

Ծրագրի համակարգող Սաթենիկ Բալաբեկյանի խոսքովՙ գյուղական բնակավայրերից հազվադեպ են կանանց կողմից բարձրաձայնվում խնդիրներ համայնքապետարանում, կանայք գրեթե չեն գնում համայնքի ղեկավարի մոտ ընդունելության որեւէ համայնքային խնդրի լուծում տալու նպատակով:

Տիկին Բալաբեկյանը հավելեց նաեւ, որ ծրագրի արդյունքում ցանկանում են միավորել համայնքի բոլոր բնակավայրերի ակտիվ կանանցՙ ստեղծելով միասնական համայնքի գաղափարը, ինչպես նաեւ համայնքում փոփոխությունների հասնելու գործում գենդերային մոտեցում ցուցաբերելու կարեւորությունը:

Ծրագրի ղեկավար Փիրուզա Պետրոսյանի խոսքովՙ ծրագրի գործադրման արդյունքում կանայք վեր կհանեն համայնքային խնդիրները, ձեռք կբերեն ոչ միայն նոր գիտելիքներ, այլեւ նոր ծանոթություններ, նոր համագործակցություններ, կկարեւորեն իրենց ձայնն ու խոսքը համայնքային խնդիրների լուծման համատեքստում: Արդյունքում կձեւավորվի կանանց ոչ ֆորմալ խումբՙ համայնքային հարցերը քննարկելու, կանանց հուզող հարցեր բարձրաձանելու եւ դրանց նորարար լուծումներ առաջարկելու համար:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն սեմինար-դասընթացներ, որոնք կզուգորդվեն արվեստի եւ հոգեբանության դասերովՙ որպես կանանց հեշտությամբ միավորելու եւ փոքր քայլերով մեծ խնդիրներ քննարկելու հիմք: Այսինքն, յուրաքանչյուր կարեւոր սեմինարից առաջ կանայք նկարչական կամ հոգեբանական հատուկ թերապիաների օգնությամբ կկարողանան լիցքաթափվել, կտրվել առօրյա հոգսերից, ինքնահաստատել, միավորել իրենց նախասիրությունները, գիտակցել իրենց ունակությունները փոփոխություններ բերելու հարցում եւ այդ համատեքստում կուսումնասիրեն արդեն ավելի կարեւոր թեմաներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ