RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 398, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԴՈԿՏ. ԲԸՐԴԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄՏԱՏԱՆՋ ՊՈԵՏՆԵՐԻՆ»

Հ.Ծ.

Այս խորագիրն է կրում տեսողական արվեստների մասնագետ Վահան Եփրեմյանի հիմնած «Ketchup Entertainment» ընկերության թողարկած նոր ֆիլմը, որ հունվար ամսից մեծ հաջողությամբ ցուցադրվում է Մ. Նահանգների կինոէկրաններին: Ֆիլմը պատմում է մի պատանու մասին, որ տառապում է հոգեկան խանգարումներով եւ փորձում է հաղթահարել որոշակի ախտորոշման չենթարկված հիվանդությունըՙ դիմելով երեւակայական օրնիթոլոգիՙ թռչնաբույժի: Անձնական մտասեւեռումներից այն կողմ անցնելով ֆիլմը շոշափում է մտավոր անհանգստության եւ հոգեկան խանգարումների իրական խնդիրներ, որոնք խիստ այժմեական են դարձել ներկայիս հատկապես համավարակի հետեւանքում մեկուսացան մեջ գտնվող մարդկանց համար, որոնք զրկված են իրենց զգացմունքներն արտահայտելու հնարավորությունից:

Վահան Եփրեմյանը մասնագիտությամբ իրավաբան է, Մ. Նահանգներ է տեղափոխվել 1987-ին Խորհրդային Հայաստանից, երբ դեռ պատանի էր: Տեղի կենցաղին եւ լեզվին ծանոթանալուց հետո, որպես գրասենյակային ծառայող աշխատել է Վաշինգտոնում արդարադատության դեպարտամենտում եւ Քլինթոնի նախագահության ժամանակ նաեւ Սպիտակ տան տնտեսական մարտավարության ինստիտուտի «մտավոր շտեմարանում»: Հիմնել է իր անվամբ իրավաբանական մի ֆիրմա, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է որպես լավագույններից մեկը: Հիմնել է նաեւ (մոտ 10 տարի առաջ) վերոնշյալ «Ketchup Entertainment» ընկերությունը, որի BBC-ի համագործակցությամբ թողարկած «Lost Christmas» ֆիլմը արժանացել է «Էմմի» մրցանակի: «World Vision» հանրահայտ կազմակերպության հետ Վահանը Կամպուչիա եւ Նիկարագուա է մեկնելՙ առաջին երկրում երեխաների թրաֆիկինգի հետ կապված բացահայտումներ անելու, իսկ երկրորդումՙ անօթեան մարդկանց համար ջունգլիներում կացարաններ կառուցելու համար: Տանզանիայում նա բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը: Իր այս փորձառությունները նա այժմ ամփոփում է «One More Step» (Մի քայլ եւս) խորագիրը կրող գրքում, որը կավարտի մինչեւ տարեվերջ: «Կյանքում մենք բոլորս էլ մի բարձունք ենք փորձում հաղթահարել», հավատացած է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ