RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1231, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐՎՈՒՄ Է

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

Հարկ է նշել, որ 2020թ. պատերազմական գործողությունների հետեւանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Շնորհիվ համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքիՙ անգամ պատերազմական դժվարին պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում:

Ներկայումս Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգը կանոնավորվում է: Չնայած դրան, հուսալի էներգամատակարարում ապահովելու համար պարբերաբար իրականացվում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Օրինակ, 2021թ. փետրվարի 15-ին այդ նպատակի համար ժամը 09:00-ից - 15:00-ն ընկած ժամանակահատվածում անջատվելու է 110/35/10 կՎ «Հայկավան» ենթակայանից սնվող 10 կվ «30-րդ քաղաքային» օդային գիծը, հոսանքազրկելովՙ Ճարտար քաղաքը, Սոս, Մաճկալաշեն, Խնուշինակ, Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ, Կավահան, Մսմնա, Շոշ, Քարաշեն, (Դաշուշեն), Մխիթարաշեն,Կարմիր գյուղ, Խաչմաչ, Սարուշեն համայնքները:

Կարծում եմ անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման համալիր ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել:Այստեղ կան բազմաթիվ լուծումներ`արեւային վահանակներ,ինչպես նաեւ միկրո հիդրո-էլեկտրակայաններ,որոնք հնարավորություն կտան ստանալ ցանկալի արդյունք: Կարեւոր խնդիր է նաեւ էներգախնայող տեխնոլոգիաների` ԼԵԴ լամպերի զանգվածային օգտագործում,արեւային լուսավորման լամպեր եւ այլն:Այստեղ մեծ օգնություն կարող են ցույց տալ բարեգործական միությունները եւ գործարար մարդիկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ