RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՕՍԿԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Հ.Ծ.

«Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Պատրիկ Հայպսի հոդվածից տեղեկանում ենք, որ լոսանջելեսյան «Cloudburst Entertainment» ընկերությունը իրավունք է ձեռք բերել ցուցադրելու երկրով մեկ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» գեղարվեստական ֆիլմը, որն այս տարի պաշտոնապես ընդգրկված է Օսկարի օտար (միջազգային) ֆիլմերի մրցույթում:

Ֆիլմի ռեժիսորն է Արման Նշանյանը, որ նաեւ ֆիլմի պրոդյուսերն էՙ «Կանաչ գիրքը» օսկարակիր ֆիլմի պրոդյուսեր Նիկ Վալելոնգայի եւ Ասկո Հակոբյանի հետ:

Նշանյանի ռեժիսորական այս առաջին աշխատանքը հիմնված է իրական պատմության վրա, որի հեղինակն է Օդրի Գեւորգյանը : Պատմության կենտրոնում մի թրքուհի է, որ համիդյան ջարդերի ժամանակ ռիսկի ենթարկելով իր եւ ընտանիքի կյանքը` խիզախորեն փորձում է փրկել իր ամենամոտիկ ընկերուհուն, որին հետապնդում են կրոնական այլ դավանանքի պատկանելու համար: Դեպքերը տեղի են ունենում Կոնստանդնուպոլսում 1881-ից 1915 թվականների ընթացքում եւ իրենց գագաթնակետին են հասնում Սողոմոն Սողոմոնյանի (Կոմիտասի) տված վերջին համերգով: Ֆիլմում դերերով հանդես են գալիս Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արման եւ Ժան-Պիեռ Նշանյանները: Անձնուրաց ընկերությանը նվիրված ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են նաեւ Կարո Գավուքջյանը, Կեն Ռաթերը, Ջեֆ Ուոլները, Դեյվիդ Պոլեմենին եւ «Cloudburst-ի» տնօրենի պաշտոնակատար Սթիվ Ֆեդիսկին: Վերջինս իր գոհունակությունն է հայտնել, որ կարողանալու են այդ ազդեցիկ կինոնկարը ցուցադրել երկրի էկրաններին: Իսկ Վալելոնգան ավելացրել է. «Cloudbourst» ընկերության հետ, մենքՙ Ասկո Հակոբյանն ու ես հպարտ ենք, որ մասնակցում ենք այս կարեւոր եւ տպավորիչ ֆիլմի համընդհանուր տարածմանը: «Կանաչ գիրքը» ֆիլմի նման այս մեկն էլ ձոնված է երաժշտության հզոր ուժին եւ մեկը մյուսին հարգելու անհրաժեշտությանը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ