RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1339, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼՈՍ-ԱՆՋԵԼՈՍԱԲՆԱԿ ՌԱԿ ՎԵՏԵՐԱՆՙ ՓԱՆՈՍ ԹԻԹԻԶՅԱՆԻՆ

Ռ.ՂԱԶԱՐՅԱՆ, 02.02.2021թ.

Փանոս բարեկամս, վստահ եմ, թե գիտես, որ քեզ հաճախ եմ հիշում, մեր երկարամյա բարեկամությունը, անցած տարիները, բայց հավատա, որ վերջին շրջանում, գոնե երկու եւ ավելի տարի, անընդհատ ներկա ես:

Հարցնելու ես, թե ինչո՞ւ. չհապաղեմ ու հիշեցնեմ, որ օր մը ինձ պատմեցիր մի առեւտրական գործարքի մասին, որի ժամանակ քեզ շատ անթաքույց ուզել էր խաբել մի տիկին, դու վրդովվել էիր ու ասել.

- Տիկին, դեմքիս նայե, ապուշի կը նմանի՞մ...

2021թ. Հայաստան, Եռաբլուր: Լրագրող աղջիկը հարց է տալի Եռաբլուրի ծավալման երախտավորին.

- Պարոն Երախտավոր, դուք ինչո՞ւ Հասանին քաչալ անվանեցիք:

- Ես ձեր հարցին կպատասխանեմ միայն այն ժամանակ, երբ ինձ գրավոր հարցում անեք,- ասում է Երախտավորը:

Գրավոր հարցման պաստառը պատռում է մի չքնաղ, բարեկիրթ ու բարեհամբույր տիկին:

Իսկ Երախտավորի պատասխանը լինում է.

- Ես չեմ ասել Հասա՛ն քաչալ, ես ասել եմ քաչա՛լ Հասան:

Ինչ կարող ես անել, ինչ որ ճիշտ է, ճիշտ է, եւ երիցս ճիշտ ես դու, որ ասել եսՙ «տիկին, դեմքիս նայե, ապուշի կը նմանի՞մ»:

Բարեկամս մի հիշարժան խոսք էլ ունեիր.

- Կրցա՞ միտքս հասկցնել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ