RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2985, Տպվել է` 223, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՐՔԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ. 27.09.2020-28.01.2021ԹԹ.

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Թուրքա-ադրբեջանական վերջին ագրեսիան` ուղղված հայության եւ Արցախի դեմ, բացի մարտական կորուստներից, մեզ պատճառեցին նաեւ բազմաթիվ քաղաքացիական զոհեր:

Զոհերն` ըստ դեպքի վայրի .

Այսպիսով` քաղաքացիական զոհերը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմած զեկույցի (այս եւ մյուս տեղեկությունները քաղված են ՄԻՊ-ի` հիշյալ զեկույցից)` 72 են:

51 հոգի զոհվել են սեփական բնակության վայրում, 15 հոգի` հասարակական վայրերում, 4 հոգի` աշխատանքի վայրում, 2 հոգի` ադրբեջանական բանտում:

Զոհերն` ըստ վարչատարածքային միավորի .

Այսպիսով` զոհերից 26-ը Հադրութի շրջանից են, 13-ը` Մարտունու շրջանից, 9-ը` Ստեփանակերտից, 8-ը` Մարտակերտի շրջանից, 8-ը` Ասկերանի շրջանից, 7-ը` Շուշիի շրջանից, 1-ը` Քաշաթաղի շրջանից:

Ըստ մահվան հանգամանքների ճշտգրտման` 41 հոգի մահացել են հեռահար հարվածներից, 31 հոգի` գերության մեջ:

Զոհերից 60-ն արական սեռի ներկայացուցիչներ են, 12-ը` իգական:

Զոհերն ըստ տարիքի .

Մինչեւ 18 տարեկան- 1 հոգի

18-40 տարեկան - 15 հոգի

41-62 տարեկան - 22

63 տարեկանից բարձր - 34:

Ցավոք սրտի, մինչեւ օրս որեւէ միջազգային կառույց լրջորեն չի զբաղվել այս հարցով, եւ մենք` հայերս, ստիպված ենք եւս մեկ անգամ հիշել Խրիմյան Հայրիկի «Երկաթե շերեփն» ու հասկանալ, որ թույլերին ո չ լսում են, ո չ օգնում, ո չ էլ... հաշվի առնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ