RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1333, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱԳԱՂԹՈՂՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐ

«Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրով, ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից մեկ ամսով գործում են դեպի Ռուսաստան չվերթները, ընդ որումՙ մեծ պահանջարկի պատճառով ավիաընկերությունները մի քանի անգամ թանկացրել են ավիատոմսերի արժեքները: Գումարվում են նաեւ համավարակի թեսթերի հանձման համար ծախսերը:Չնայած դրանՙ մեկնել ցանկացողների թիվը շատ մեծ է: Առաջին չորս օրերին Հայաստանից մեկնել է արդեն 3900 մարդՙ սա ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հրապարակած տվյալների: Իշխանությունը հույս ունի, որ օդային ուղու բացվելը հետագայում կխթանի տուրիզմը, որը կորոնավարակի պատճառով մեռյալ վիճակում էր հայտնվել: Ի դեպ, մեկնումներին զուգահեռՙ համարյա նույնքան թվով մարդ վերադարձել է: Դեռ վաղ է դիտարկելՙ Հայաստանից մեկնողները միայն աշխատանքաին միգրանտնե՞րն են, թե՞ նաեւ պատերազմի հետեւանքով արտագաղթ է սկսվել. այդ մասին հավանաբար հնարավոր կլինի խոսել մի քանի շաբաթ անց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ