RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



ԱՆԱՄՈԹՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2021-01-22 14:51:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 514, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԴԵ, ՊՐԾԵԼ Ա ԱՐԴԵՆ.....»

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տունդարձիս` մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանում շփոթության-զայրույթի-ամոթի պատկեր էր...

Էսկալատորներից իջնելուց նկատեցի. մարդիկ մի տեսակ ընկճված-սպասողական վիճակում են` ներսից-դրսից (մետրոյի գնացքները բավականին ուշացումով են գալիս` երեւի «նախկինները» մի բան արել են).... իսկական դիսկոմֆորտի մեջ։ Դրան զուգահեռ քրքիջ-ուրախություն էր տիրում։ Զարմացա` ո՞վ սիրտ ուներ էդպես լիաթոք ծիծաղելու. ոստիկանն էր` հավաքարարուհու հետ, երեւի հոգնած էին ուշ ժամին, աշխատանքից հետո, որոշել էին մի կուշտ ծիծաղել-լիցքաթափվել` բոլորիս նյարդերի հաշվին... Փաստորեն դա «ժուռնալն» էր ֆիլմի....

Մեկ էլ հանկարծ լսում եմ տարօրինակ ձայներ, մուրճի կամ քանդող ինչ-որ գործիքի։ Անմիջապես մոտեցա, տեսնեմ ի՞նչ. էս հավաքարարը ուրախ-զվարթ ձեռքը մի գործիք վերցրած` հաղթածի ուժ ու եռանդով փորձում է սյուներին ամրացված մեր զինվոր-տղաների նկարները քանդել մարմարյա սյունի վրայից, էս ոստիկանն էլ` կողքից ծիծաղելով «դուխ ա տալիս», թե ոնց ավելի ուժեղ խփի...

Մի կին էլ կարկամած մոտեցավ, շշնջալով` էս ի՞նչ եք անում.... Տղաներն ու տղամարդիկ որոշել էին ավելի հեռվից «թամաշա» անել... գործ չունեին` էդ ուշ ժամին` ոստիկան-բան.... ի՞նչ խառնվեին...

Մոտեցա էս ուրախ հավաքարարուհուն եւ հարցրեցի` էս ի՞նչ եք սենց հավեսով քանդում-հանում։ Ասում է` հա, առաջներում (երեւի նկատի ուներ` նախկիններին) ընենց էին կպցնում, հանգիստ հանում էինք, սրանք շատ պինդ են, հանել չի լինում։ Հարցնում եմ` այսինքն ի՞նչ եք անելու էս էրեխեքի նկարները, աղբամանն եք գցելո՞ւ, կամ ո՞վ է ասել` հանեք։ Ժպիտով պատասխանում է` դե, պրծել ա արդեն, էլի..... Ասում եմ` ի՞նչը։ (Էս ընթացքում ոստիկանը հասցրեց վազելով գնալ դիմակը դնել. գոնե էդպես չէր երեւում լայն ժպիտը)։ Ասում է` դե, եսիմ.... Հուշում եմ` պատերա՞զմը... Ուսերը թոթվեց շփոթված։ Պատերազմը «պրծել» ա, մենք էլ` հետը, փաստորեն` պատասխանս էր...

Նկարից ժպտում էր մեր հերոս զինվորը, որը ոչ մի կերպ չպոկվեց սյունի վրայից...

Եթե անգամ հրահանգվել էր հանել այդ նկարները, կարելի էր անել ոչ աշխատանքային ժամին, ոչ ժողովրդի աչքի առաջ, անաղմուկ, հարգանքով, եւ ոչ թե անարգելով մեզ, բոլորիս։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ