RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1227, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՎԵԴԵՐԵՆ ՀԱՏՈՐ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՄԻՍԻՈՆԵՐՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ա. Բ.

Անցած տարեվերջին շվեդական «Արտոս օք Նորմա» հրատարակչությունը լույս է ընծայել «Ցեղասպանություն, փախստականներ եւ գոյատեւում. երեք սկանդինավուհիների աշխատանքն ի նպաստ հայ կանանց եւ երեխաների» շվեդերեն հատորը: Ինչպես նշված է գրքի ծանուցման մեջ, այն հայկական եւ օսմանյան պատմության, նաեւ սկանդինավյան առաքելության եւ օժանդակության ու կին գործիչների պատմության մի մաս է եւ նպատակ ունի ուշադրություն հրավիրել այդ նվիրյալ կանանց վրա, որոնց աշխատանքը հայտնի է աշխարհի հայերի շրջանում, սակայն ոչ Սկանդինավիայում:

Գրքի հերոսուհիներն են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ականատես դարձած եւ վերապրածներին գործնական օգնություն ցույց տված սկանդինավցի միսիոնարուհիներից երեքըՙ շվեդուհի Ալմա Յուհանսոնը , նորվեգուհի Բոդիլ Բյորնը եւ դանիուհի Մարիա Յակոբսենը : Պատերազմից հետո նրանք վերադարձել են տարածաշրջանՙ հիմնականում աշխատելով հայ կանանց եւ երեխաների հետ, փրկելով շատերին մահմեդական գերությունից, աշխատանք հայթայթելով նրանց համար: Այս միսիոներուհիները հետագայում հանդես են եկել Ցեղասպանության մասին իրենց վկայություններն ամփոփող հոդվածներով եւ գրքույկներով:

Գրքում հոդվածներ ունեն Սվանտե Լունդգրենը (Ֆինլանդիա), Էլիզաբեթ Մելիքյանը , Քեյթ Ռոյսթերը (Դանիա), Ինգեր Մարի Օքենհաուգը (Նորվեգիա) եւ Մարիա Սմոբերգը (Շվեդիա): Ի դեպ, անցյալ տարի զույգ հատորներով լույս է տեսել նաեւ Քեյթ Ռոյսթերի «Քարեն Եփփեն եւ հայ ժողովուրդը» աշխատությունըՙ դանիերեն բնագրով եւ անգլերեն թարգմանությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ