RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1272, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԵՌՈՒ ՉԵՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Աշխարհի հնագույն ազգերից մեկն ենք: Մենք խելացի ենք, դիմացկուն, վեհանձն ու մեծահոգի, բայց թերություններ էլ շատ ունենքՙ դյուրահավատ ենք, չափից ավելի զգացմունքային, քինախնդիր չենք, շուտ ու շատ ենք ներում եւ այլն (*): Մենք հաճախ մեր կողքին, մեր միջավայրում տեղի ունեցող գործընթացներին լուրջ չենք վերաբերվում, մոռանալով, որ ցավոք հենց այդ «մանր» բաներն են ձեւավորում մեծ եւ ոչ ցանկալի, կործանարար օրակարգերը: Մեր գլխավոր թերություններից մեկն էլ այն է, որ մենք երբեք չկարողացանք ճանաչել եւ ըստ արժանվույն գնահատել մեր թշնամու ուժեղ կողմերը:

Ո՞վ է թուրքը: Սովորաբար հաճախ ենք ոգեւորված հղումներ անում միաբերան ամենաբացասական հատկանիշներով թուրքերին բնութագրող տարբեր ազգերի քաղաքական-ռազմական, մշակութային-հասարակական նշանավոր այրերի ստեղծագործություններից, բայց դրանով գոհանալովՙ խորամուխ չենք լինում հարցի էության մեջ: Այսինքնՙ չնայած նրանց հետ ավելի քան հազարամյա շարունակական առճակատումներին ու մեր կրած տառապանքներինՙ այնքան էլ լավ չենք ճանաչում թուրքին: Իսկ հանրահայտ ճշմարտություն էՙ երբ չես ճանաչում թշնամուդ` արդեն պարտված ես: Հայտնի իրողություն է, որ պատմության ընթացքում թուրքերը շատ բան ոչ թե ունեին, այլ կառուցեցին իրենց թշնՔմիների թերությունները վերլուծելով: Օրինակՙ թուրքը դՔվաճան չունի եւ նրա պատմությունը զուրկ է դՔվաճաններից: Բայց այստեղ որեւէ ֆենոմենալ բան չկա, քանի որ նրանք դՔվաճանի գլուխը պարզապես միանգամից կտրում են, որովհետեւ գիտեն, կտրված գլխի լեզուն այլեւս երբեք չի կարողանա խոսել: Քանի որ ամեն դՔվաճան իր արդարացումն ունի, իսկ կտրված գլխի լեզուն այլեւս թրքությունը արատավորող ոչ մի արդարացում չի կարող բերել:

Դարեր շարունակ թուրքն իր թշնամիներից մեկը համարել է հայերին եւ առաջնորդվելով չկա մարդըՙ չկա հիմնախնդիրը սկզբունքովՙ անշեղորեն անում է ամեն ինչ նրան վերացնելու համար: Թուրքն այնքան էլ խելացի չի, բայց ունի բնազդ` առավել զորեղ քան խելքը: Թուրքն ունի հզոր գայլի հոտառություն, նա թշնՔմուն ոչնչացնելու համար օգտագործում է ամեն թույլատրելի ու անթույլատրելի միջոց: Որսի գնացող գայլի նման նա բնազդով հասկանում էՙ թշնՔմի է, ուրեմն չպիտի ապրի: Նա հոտառությամբ նաեւ զգում է, որ երբ իրեն մեղՔդրեն, ինքը թշնՔմուց վերցրածի որոշ մասը կտա մեղՔդրողին եւ նրանք կմոռանան իր կողմից հոշոտված թշնՔմուն: Մինչեւ ավելի կհզորանա ու այս անգամ կհոշոտի հենց մեղՔդրողին: Պարտության դեպքում էլ թուրքը գայլի պես երկար կարող է լիզել իր պարտության վերքը, սպասելով մինչ իրեն հաղթող թշնՔմին իր գոռոզության մեջ կհասնի հիմարության ու կպարծենա իր առանձնահատուկ լինելով, ինչպես եղավ թե՛ հույների, թե՛ հայերի դեպքում: Թուրքը նաեւ լավ գիտի, որ անհատները մեռնում են, սակայն բանակներըՙ ապրում, եւ միշտ անկախ ամեն ինչիցՙ հզորացնում ու կատարելագործում է այն:

Մեր օրերում, երբ կրկին սրվել են հայ-թուրքական հարաբերությունները, երբ պատերազմ եղավ ու մեծաքանակ զոհեր ունեցանք, կրկին պատմությունը սերտելու, խորությամբ ընկալելու եւ կատարվածը վերլուծելու անհրաժեշտություն կա: Ուզած-չուզած պետք է եւս մեկ անգամ խոսենք թշնամու մասին, որովհետեւ «Հայության մահացու թշնամին` թրքությունը, կարող է բազում քաղաքական ցուցանակներ փոխել, բայց էապես միշտ էլ կմնա նույնը` նենգ, տմարդի ու մարդակեր: Եթե երբեւիցե որեւէ մեկին հաջողվել է մի հատիկ ազնիվ թուրք տեսնել, նշանակում է` նա եղել է անզոր, անզեն, պարտյալի վիճակում» (Գարեգին Նժդեհ): Այնպես որ, հարկավոր է լավ իմանալ թշնամու ուժեղ եւ թույլ կողմերըՙ ապագայում մերօրյա սխալները չկրկնելու համար:

Տարիներ առաջ, երբ ասպիրանտուրայում էի ուսանում, գիտական ռեֆերատ էի գրել եւ Աբդուլ Համիդին փայլուն դիվանագետ անվանել: Մեծ աղմուկ եղավ, շատերը, այդ թվում տարիքն առած վաստակաշատ որոշ պատմաբաններ, զարմացած ու զայրացած էին, որ «հայակուլ կարմիր սուլթանի» հասցեին փաստորեն դրական էի արտահյտվել: Թյուրիմացությունը հարթեց գիտական ղեկավարիսՙ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հեղինակությունը եւ այն հանգամանքը, որ գրեթե բոլորն էլ ներքուստ ինչ-որ չափով այնուամենայնիվ կիսում էին իմ այդ կարծիքը: Ցավով պիտի նշեմ, որ առաջին աշխարհամարտում պարտված թուրքի ոգին էլ այսօր չունեցանք, որ մի Մուստաֆա Քեմալ էլ մենք հիմա ունենայինք կամ գոնե երկրորդ աշխարհամարտիՙ մի Շարլ դը Գոլ: Խոստովանեմ, որ միշտ ատել եմ, բայց նաեւ հիացել Մուսթաֆա Քեմալ քաղաքական ու ազգային գործիչով եւ միշտ ցանկացել, որ հայերն էլ նրա եւ Շարլ դը Գոլի մակարդակի խելացի եւ պրագմատիկ պետական ղեկավար ունենան:

1919թ. Մուդրոսի հրադադարից եւ Օսմանյան կայսրության կապիտուլյացիայից հետո Քեմալին, որն այդ ժամանակ աշխատում էր թուրքական Գլխավոր շտաբում, սուլթանի կառավարությունն ուղարկեց Սամսուն քաղաքՙ զորքերը զինաթափելու հրամանով: Նա տեղում զորքերին բացատրում է, որ սուլթանը վաճառել է հայրենիքը եւ անում է հակառակը: Այնուհետեւ սուլթանին իշխանությունից վերջնականապես զրկում է 1923-ին, Լոզանից հետո, իսկ 1924-ինՙ ընդհանրապես լիկվիդացնում խալիֆայությունը: Արդյունքումՙ ծնվում է այսօրվա Թուրքական Հանրապետությունը, որի տնտեսությունն աշխարհում 15-րդն է, ունի ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը, աշխարհի խոշորագույն տուրիստական կենտրոններից է եւ այլն, եւ այլն: Այսինքնՙ պատմական պահը եւ սեփական ազգի շահերը ճիշտ գնահատելովՙ Քեմալը թքեց սուլթանի վրա, որը նաեւ խալիֆ էրՙ սուննիների հոգեւոր առաջնորդը, իսկ մե՞նք: Նույն կերպ վարվեց նաեւ Ֆրանսիայի մեծագույն քաղաքական եւ ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր եւ նախագահ (1959-1969) Շարլ դը Գոլը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վերջինս չհամաձայնվեց նացիստական Գերմանիայի հետ իր կառավարության կնքած զինադադարին (1940), հեռացավ Լոնդոն եւ կազմակերպեց հակահիտլերյան խմբավորմանը հարող եւ Վիշիի պրոհիտլերական վարչակարգի տապալման գործում մեծ դերակատարում ունեցող «Ազատ Ֆրանսիա» (1940-1944) շարժումը` դառնալով Ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշ: Իսկ մ՞ենք: Մեր «գեներալները» պատերազմի ողջ ընթացքում հնազանդորեն կատարեցին ռազմական գործից ամբողջովին անտեղյակ վարչապետի մեզ համար սպանիչ հրամանները, պարտության եւ կործանման եզրին հասցրին երկիրն ու ժողովրդին: Իսկ այսօր էլ սուս ու փուս, իրենց լռությամբ իրենց համաձայնությունն են հայտնում հասարակության կողմից ամբողջ մեղքը մեկ անձի վրա բարդելու արատավոր մտայնությանը: Ունենք ռազմական ցավալի պարտություն, որում իր մեղքի առյուծի բաժինն ունի նախ եւ առաջ ռազմական վերնախավն իր ստվար ու ոչնչով չարդարացված մեծաքանակ գեներալներով Իսկ վերջնարդյունքում ցավով պիտի արձանագրենք, որ այդպես էլ մեր դը Գոլն ու Քեմալը չունեցանք:

Անկախության տարիներին մեզանում շատ երեւույթներ արժեզրկվեցին, այդ թվումՙ մյուսների հետ նաեւ գեներալի կոչումը: Այնքան, որ ընկերներով խորհրդային տարիների ավագ լեյտենանտին համեմատում ենք մերօրյա գնդապետի, մայորըՙ գեներալ-մայորի հետ եւ այդպես մնացյալին: Էլ չասեմ, որ այս խայտառակ պատերազմի գործող գեներալները, չնչին բացառությամբ, իրականում մայորից էլ ցածր ռազմական ղեկավարի հատկանիշներ դրսեւորեցին, հիմա էլ միմյանց մեղադրելով փորձում են արդարանալ: Այնինչ, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իրեն վստահված հանձնարարությունը տապալելու եւ իր հերթին ոչ ճիշտ հրամաններ արձակելու համար: Կարծում եմ, դա ընդամենը ժամանակի խնդիր է: Իսկ իմ սերնդակիցները հիշում են, թե ինչպիսի ակնածանքով էինք վերաբերվում եւ ինչպես էինք հպարտանում, որ այն օրը մոտիկից տեսել էինք Ֆլորայի այգում զբոսնող Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար գեներալ Նվեր Սաֆարյանին: Իսկ այսօր այնքան գեներալ ունենք, որ աֆրիկյան շատ երկրներ անգամ կնախանձեին:

Այսօր կարեւոր է ու անհրաժեշտ, որ կարողանանք հաղթահարել հատվածական մտածողությունը, քանի որ «երբ մեր արիության միացած չէ եղել մեր միաբանությունը` միշտ էլ չարաչար պարտությունն է եղել մեր բաժինը: Իսկ երբ նախարար, իշխան, թագավոր եղել են հաշտ ու համերաշխ` միշտ էլ հաղթել է թեւաբաց արծիվը հայոց: Այն բոլոր ժողովուրդներից, որոնք բարեկամաբար թե որպես թշնամի ոտք են դրած հայ հողի վրա, ոչ ոք արիությամբ չի գերազանցել հային: Օտարը Հայաստանում հաջողություն է ունեցել ավելի որպես աղվես, քան առյուծ: Հայաստանը որոշ ժամանակաշրջաններում ավելի հայից է պարտված եղել, քան օտարից» (Գարեգին Նժդեհ): Այսօր պետք է դադարենք միմյանց սեւ ու սպիտակ, «ժեխ» ու «նախկին» անվանելուց, եւ այդ պահից սկսած, վստահ եմ, հայերը կլսեն իրար: Իսկ հենց հայերն սկսեն միմյանց լսել ու հասկանալ, այդ պահից սկսած ոչ մի թուրք ու ոչ մի ներքին դավաճան այլեւս չեն կարողանա կործանել մեր Հայրենիքը: Մեր խնդիրն է այսօր միավորել ու ամուր պահել հայերին ու Հայաստանը: Քանի որ այսօր տեսակի պայքար է: Այս պայքարը էլեկտրոէներգիայի թանկացման համար չէ, այստեղ չեք գտնի մարդկանց, ովքեր դուրս են եկել աղջիկ խոսեցնելու, ոստիկանների դիմաց համբուրվելու, վրաններում իրար լպստելու, ասֆալտին նստելու ու կիթառ նվագելու համար: Այստեղ մարդիկ են, որոնց համար գերագույն արժեքը, սրբության սրբոցը Հայրենիքն է: Այստեղ քծնողներ ու հաշվենկատները չեն, այստեղ կոլոտ հովոյական տեսակը չկա, այստեղ հերոսի պապ չեն կեղծում: Այստեղ մարդիկ տխուր են, այստեղ մարդիկ չեն հռհռում... Այո, այստեղ ուրիշ տեսակն է հավաքված... Այստեղինները Եռաբլուրում քաղաքական կուռքի չեն փառաբանում, ոտնակոխ չեն անում շիրիմներ, չեն հարվածում կաթողիկոսի... Այո, տեսակի պայքար է: Չկան այստեղ մարդիկ, ովքեր աչք կփակեն Ազգային ժողովի ամբիոնից խոսող տրանսգենդերի վրա ու կհալածեն հոգեւորականի:

Իսկապես, իսկական տեսակի պայքար է.. Այստեղ մարդիկ չեն ցանկանում, որ իրենց զավակը կրթվի պիղծ կոնվենցիաներով, չեն ցանկանում, որ իրենց զավակը պարտվողի հոգով մեծանա: Մարդիկ այստեղ տխուր են, մարդկանց սրտերում այստեղ ինքը` Արցախն է բաբախում եւ ոչ թե սուտն ու կեղծիքը: Այստեղ մարդիկ են, տեսակով մարդիկ, հայ մարդիկ, արժանապատիվ մարդիկ: Անկասկած, տեսակի պայքար է...Այստեղ հնամաշ զինվորական հագուստով հայ կամավորի կողքին գեյ ու լեսբիներ չկան, այստեղ առաքինի հայերն են, սովորական, բարի, իրենց թերություններով ու առավելություններով հայեր: Այստեղ չեն ծածանվում աղանդավորների դրոշները: Այստեղ մեկ դրոշ է ծածանվում` Եռագույնը: Այստեղ սեւ ու սպիտակներ չկան, հներ ու նորեր չկան, ներկաներ ու նախկիններ չկան, քանի որ այստեղ բոլորն են հասկանում, որ թուրքի յաթաղանը հին ու նոր չի հարցնում, քանի որ այստեղ մարդիկ հասկանում են, որ թուրքը հային մորթելուց առաջ չի հարցնում իր կուսակցական պատկանելիությունը: Այստեղ հայրենիքի ապագայի մասին մտահոգված մարդիկ են, որոնցից շատերը չեն համակրում այս կամ այն անձին, բայց ստորադասել են իրենց հայացքները ու նրանց գիտակցության մեջ առաջնայինը դարձել է հայի երկիրը, մեր բնօրրանը, մեր հայրենին: Այստեղ հայը հայի է տեսնում, հայը հայի հետ է խոսում, այստեղ է, որ իջնում է կուսակցության դրոշը ու վեր է հառնում մեկ դրոշ` Հայոց եռագույնը: Այստեղ մարդկանց իդեալը Մոնթեն է, Սեւ Հովազը, Աբաջյանը, Ուրֆանյանը, Մենուան ու շատ-շատերը, այստեղ մեկ արժեք կա` Հայի պայքար: Այո սա տեսակի պայքար է, հայի տեսակի պայքարը...

Հայ տեսակի, որը 40 օր մոլորության մեջ է եղել, չի իմացել, որ ոչ միայն «չենք հաղթում» ու «չենք հաղթելու», այլեւ կոտրվել է մեր զինուժի ողնաշարը եւ անառիկ Արցախի մեծ մասը հանձնվել: Իսկ այսօր արդեն առավել հեռատեսներն անմիջապես զգացին Սյունիքի գլխին կախված տագնապները: Ինչպես նաեւ կարեւոր համարեցին դավադրությունների արդյունքում հոգեբանորեն ջլատված ու հիասթափված զինվորին օգնել, որ շտկի մեջքը, գիտակցիՙ իր նմանը չկա աշխարհում եւ իր տոկունությունն ու անպարտելիությունը միշտ էլ ներբողվել է օտար վկաների կողմից: Գիտակցի, որ իրականում ինքը հաղթել է, որ ինքն անտեր չէ, որ հավերժ իր հետ է իր Զորավարը, որի փառքը կազակները հասցրեցին մինչեւ Բայկալ ու Սիբիր, իսկ բրիտանացի հազարապետը ի լուր աշխարհի հայտարարեց. «Մեծ պատերազմը ավելի դրամատիկ ու հերոսական կերպար, քան այս հայ գեներալն է, չի տվել»: Անչափ կարեւոր է նաեւ, որ ազգովին գիտակցում ենքՙ հայոց բանակը չի պարտվել, հայ զինվորը քաջաբար կռվել է ու հերոսությունն իր համար դարձրել առօրյա: Այդ մասին վկայում են նաեւ շատ օտարազգի ռազմական ու քաղաքական գործիչներ: Օրինակՙ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության առաջին վարչապետ, քաղտեխնոլոգ Ալեքսանդր Բոռոդայը. «Ադրբեջանական բանակի պատերազմից հետո վերաբերմունքը հայերի հանդեպ ցույց է տալիս, որ նրանք չեն հաղթել: Հաղթող բանակի վարքագիծը ուրիշ է լինում: Ուղղակի Հայաստանը կրել է ծանր քաղաքական պարտություն...: Հայերի պարտությունը քաղաքական է, ոչ թե ռազմական», իսկ դա նշանակում է, որ այն միանգամայն շտկելի է, իսկ գալիք հաղթանակներն էլ կասկած չեն հարուցում:

8-15.01.2021

(*) Թույլ տվեք չհամաձայնվել հայի խելացի լինելու պնդման հետ եւ կրկնել նախապես ասվածըՙ «հայը խելացի ազգ չէ, այլՙ տաղանդավոր է», խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ