ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸՙ ՖԻՆԱՆՍԱԳԵՏ ՄԿՐՏԻՉ ՊՈՒԼՏՈՒՔՅԱՆԻ ՎԱՍՏԱԿԻ

5

Բեյրութի Հայկազյան համալսարանի տնօրենությունը հոբելյանական գնահատանք է հղել համալսարանի Բիզնես վարչարարության եւ տնտեսագիտության (Business Administation and Economics) ֆակուլտետի (1969 թ.) հիմնադիր դեկան, հայտնի ֆինանսագետ, Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին փոխկառավարիչ, հայերեն, անգլերեն եւ արաբերեն մի շարք աշխատությունների հեղինակ, հրապարակագիր Մկրտիչ Պուլտուքյանին (Meguerditch Bouldoukian)ՙ ֆակուլտետի ստեղծման 50-ամյակի առթիվ:

Շնորհավորում ենք: