RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3323, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ» ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ՄԵՐ ՔԱՅԼԵՐԸ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Ադրբեջանում գտնվող մեր գերիների հետվերադարձը ձախողելը մոռացության տալու նպատակով Նիկոլ Փաշինյանին սպասարկող պետական քարոզչամեքենան գովերգում է հունվարի 11-ին Մոսկվայում նրա ստորագրած «ճանապարհների ապաշրջափակման» հայտարարությունր, ջանալով ապացուցել անապացուցելինՙ ներկայացնել այն որպես Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող լուրջ քայլ: Իրականությունը սակայն միանգամայն այլ է:

Առաջին հերթին, երկաթուղային հաղորդակցության վերակագնումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ոչ թե Հայաստանի, այլ նրանց վաղեմի երազանքն է: Հետեւաբար, դա ներկայացնել որպես մեզ համար դրական քայլ, ուղղակի անհեթեթություն է: Մեր ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ ամբողջությամբ իրականացվում է Վերին Լարսի ճանապարհովՙ ավտոբեռնափոխադրումներով: Չկան այն մեծ ծավալները, որոնք հավելյալ տրանսպորտային ուղիներ պահանջեն: Ընդհանրապես, մեր տնտեսավարողների ցանկությունը մշտապես եղել է վրաց-աբխազական երկաթուղու գործարկումը, այլ ոչ թե ադրբեջանականը: Ավելորդ է ասել, որ ադրբեջանական տարածքով անցնող մեր բեռների անվտանգության համար որեւէ երաշխիք չի կարող լինել: Որպես ուղեւոր անցնել այդ ճանապարհով ընդհանրապես ինքնասպանության նման մի բան է:

Հաջորդը Սյունիքին սպառնացող վտանգն է: Եթե Արարատի մարզից Մեղրի եւ հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրենք, շրջանցելով Սյունիքի ճանապարհները, ապա դա բացասաբար կազդի Սյունիքի տնտեսական ակտիվության վրա եւ մեզ կախվածության մեջ կգցի ադրբեջանական երկաթուղուց: Եթե նկատի ունենանք, որ Սյունիքում մեր ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանին հանձնած տարածքով, կստացվի, որ Հայաստանի ներսով փոխադրումները մղում ենք դեպի Ադրբեջանի տարածքով փոխադրումների: Սա նշանակում է Սյունիքը թուլացնել եւ ընդհանրապեսՙ աքցանի մեջ մեզ առնելՙ հարմար առիթին սեղմելու համար:

Վտանգվում են նաեւ Իրանի հետ մեր տնտեսական կապերը: Իրանի բեռնափոխադրողներին նույնպես առաջարկվելու է շրջանցել Հայաստանը եւ Նախիջեւանի տարածքով անցնող երկաթուղով կատարել բեռանփոխադրումները: Բացի դրանից, Նախիջեւանը, տվյալ դեպքումՙ Ջուլֆա կայարանը, դառնալու է տարանցիկ հանգուց, ինչը նշանակում է Նախիջեւանի տնտեսական ակտիվության խթանումՙ մեզ համար դրանից բխող բացասական հետեւանքներով: Արդեն այժմ քննարկվում է նաեւ Նախիջեւանից Հայաստան մտնող երկաթուղին շրջանցելու հեռանկարային տարբերակըՙ Նախիջեւանը Թուրքիային միացնող նեղ հատվածով երկաթուղու կառուցումը:

Եթե ասվածին հավելենք նաեւ, որ անհայտ է, թե մեր տարածքով բեռնափոխադրումներ անելու համար տարանցիկ վճար կտան, թե՞ ոչ, ապա կարելի է եզրակացնել, որ մեզ համար որեւէ տնտեսական օգուտի մասին խոսք լինել չի կարող:

Վերոնշյալը մեր տնտեսական անվտանգության սպառնալիքներն են, որոնց պետք է կարողանանք դիմագրավել: Ինչպե՞ս:

1. Ամենակարճ ժամկետներում կառուցել Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի տարածքով անցնող հատվածներին փոխարինող նոր ճանապարհներ, որոնք հեռու կլինե հայ-ադրբեջանական սահմանից: Գաղտնիք չէ, որ տեղանքը լեռնային է եւ շատ բարդություններ կան, բայց ամեն գնով դա պետք է անել: Կամ ընդլայնել եւ բեռնափոխադրումների համար անցողիկ դարձնել գոյությոն ունեցող այլընտրանքանյինՙ Տաթեւից Կապան տանող ճանապարհը:

2. Անհապաղ վերսկսել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որը դադարեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: Հիշեցնենք, որ այս մայրուղին պետք է էապես կրճատեր Իրանից մինչեւ Սեւ ծով բեռնափոխադրումների ժամանակը, էժանացներ փոխադրման արժեքը, Հայաստանը դարձներ տարանցիկ երկիր, աշխուժացնելով հայ-իրանական հարաբերությունները եւ նպաստելով այդ ճանապարհի մոտ գտնվող բնակավայրերի տնտեսական զարգացմանը: Ընդ որում, այս ճանապարհի շինարարությունը պետք է վերսկսել առաջին հերթին Սյունիքով անցնող հատվածների կառուցմամբ:

3. Կյանքի կոչել հայ-իրանական ազատ տնտեսական գոտին Մեղրիում, որի մասին այս իշխանությունը մոռացել է: Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցումը հույժ անհրաժեշտ է թե՛ մեզ համար, թե՛ Իրանի: Այդպիսով, մենք ուղղակի հարաբերություններ ենք պահպանում եւ զարգացնումՙ առանց թուրք-ադրբեջանական տրանսպորտային եւ այլ կախվածության: Միաժամանակ, խթանվում է հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի ամբողջ շղթան եւ տնտեսական աշխուժություն ստեղծում անմիջապես Սյունիքում:

Վերոնշյալ քայլերը թույլ կտան դիմագրավելու թուրքադրբեջանական «ապաշրջափակում» կոչվող ծավալապաշտությանը, կամրապնդեն մեր տնտեսական, հետեւաբար եւ քաղաքական անկախությունը, դրական ազդեցություն կունենան Սյունիքի բնակչության համար, Իրանին հնարավորություն կտան օգտագործելու մեր, այլ ոչ թե թուրքադրբեջանական ճանապարհները եւ կնվազեցնեն Նախիջեւանով անցնող ճանապահների թողունակությունն ու մրցունակությունը: Սակայն միանշանակ է, որ պարտված, թշնամու առջեւ ստորացված իշխանության եւ նրա ղեկավարի առկայությամբ այդ քայլերն անհնար է լինելու իրականացնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ