RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-14 22:18:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 476, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԵՓԱԿ ԵՎ ՏԱՐԵՄՈՒՏ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020 թվականը, երբ մուտք էր գործում, մտածում էի, որ պետք է այն լինի լավագույնը եւ դրական առումով տարբերվի մյուս տարիներից, քանի որ թվերը կրկնվում էին, ինչպես ասում ենՙ գոլդ էր...

2020 թվականը, սակայն, բոլորիս կյանքում մտորումների, կյանքին ամբողջությամբ ռեալ հայացք գցելու, կյանքի իրական արժեքը գնահատելու, ճիշտ ապրելու եւ սխալներից դասեր քաղելու մեծ փորձ էր:

2020 թվականըՙ մի կոպիտ սխալ էր ամբողջությամբ, որն անգամ կարմիր գրիչով ցավոք չենք կարող ուղղել:

Եկեք ամեն մեկս յուրովի ետ հայացք գցենք տարվա ապրած եւ չապրած օրերի վրա եւ հասկանանք մի բան, որ մենք պետք է այսուհետ ապրենք այնպես, որ իմ հասակակիցների կյանքի գնով պահած այս փոքր կտոր հողը հենց մեր կատարած «քայլով» չդառնա, ինչ որ մեկի ցանկությամբ, ուղղակի «կամակատար երկիր»:

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրիս անվախ խոսքով, համառությամբ եւ անկոտրում բնավորությամբՙ օրերից մի օր «չենք վաճառվի» եւ կունենանք մեր ապագան հենց մեր պապերի ստեղծած երկրում...

Վստահ եմ, 2021 թվականը կբացի լուսավոր դռներ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ