RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-14 22:18:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1263, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Լույս է տեսել Հովհաննես Այվազյանի «Ձեռքս բաց մի թող...» չափածո ստեղծագործությունների ժողովածուն 160 էջ ծավալով: Գրքում ամփոփվել են հեղինակի վերջին տարիներին գրած քառյակները, լեգենդներն ու պոեմները, ինչպես նաեւ մանուկների եւ մեծերի համար բանաստեղծություններ: Գրքի առաջաբանում բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը բարձր է գնահատել ժողովածուն: Նա մասնավորապես գրում է «Նահապետական արժեքների եւ նիստուկացի կարոտը կա այս գործերում: Պատումային գործերը երեւի չունեն այն թարմությունը, ինչ քառյակները: Բայց դրանք ամբողջացնում են հեղինակի ստեղծագործական անհատականության բնութագիրը, բերում են նահապետական գյուղական կյանքի հետաքրքիր գծեր ու արժեքներ»:

Հ.Այվազյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում վառ գույներով, գրված են սրտի թրթիռով եւ նրբանկատությամբ: Ժամացույցը, Ղողանջ հիշատակի, Տեռորիրտ Եգորը, Կուռքը եւ այլ գործերում հեղինակի հերոսները հիմնականում մարդիկ են, իրենց խոհափիլիսոփայական կերտվածքով եւ աշխարհաընկալմամբ: Ուրախալի է, որ ի դեմս Հ. Այվազյանի գրքի ունենք բանաստեղծական, քնարական նուրբ ոճով գրված գործեր, որոնք անշուշտ իրենց ուրույն տեղը կունենան հայ գրականության գանձարանում:

Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ