RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1176, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԻՆՎՈՐԸ ԻՐ ԳՈՐԾԸ ԱՎԱՐՏԱԾ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ

Քանի հազարավոր մահճակալներ մնացին դատարկ, թե՛ տներում, թե՛ զորամասերում:

Զինվորի սրտում եւ աչքերում այնքան մեծ ցավ կա...

«Ծնողները իրենց հույսը չեն կորցնում, գալիս են էստեղՙ Ղարաբաղ, եւ իրենց որդիներին են փնտրում: Մեզ են հարցնում, թե որտեղ են իրենց որդիները... Էս հարցը, երբ տալիս են, զղջում ես, որ ողջ ես մնացել, որովհետեւ մենք շատ լավ գիտենք որտեղ են մեր ընկերները», պատմում է Արցախում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկը:

Մեր զինվորների սուրբ արյունը հողի վրա դեռ չչորացածՙ սրբապիղծ թշնամին ոտք դրեց այդտեղ:

«Ջաբրայիլ, Ֆիզուլի, Հադրութ, Մարտունի... ամեն մի շրջանում ընկերներ ենք կորցրել. հիմա ավելի դժվարա քան պատերազմի ժամանակ, այդ ժամանակ ցավ ու սով չէինք զգում, պատասխանատվության զգացումը ամեն հարցի պատասխան տալիս էր:

Էնպիսի հիշողություններ ու ապրումեր ունենք, որ ամբողջ կյանքում մեր անբաժան ուղեկիցն են լինելու: Հիմա մենակ ուզում եմ գնամ ընկերներիս շիրիմին. սպասում են», ասում է զինվորը:

Մեր զինվորները մեկ բռունցք դարձած պատրաստակամություն են հայտնում հարկ եղած դեպքում նորից մեծ պատասխանատվությամբ մասնակից դառնալ հայրենիքի համար մղվող պատերազմում, ասելովՙ որ իրենց գործը ավարտած չեն համարում:

Եթե այս ամենը գիտակցում է ժամկետային զինծառայողը, ապա վստահ կարող ենք ասել, որ ապագայի մեր ուղին գծված է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ