RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3444, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԴՈԿՏ. Վ. ՇԵՄՄԱՍՅԱՆԻ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԱՅԵՐԸ» ՀԱՏՈՐԸ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել դոկտ. Վահրամ Շեմմասյանի «Մուսա լեռան հայերը: Անհայտությունից դեպի ցեղասպանության դիմադրություն եւ համբավ, 1840-1915» խորագրով հատորը, որը հեղինակի երկրորդ գիրքն է այդ թեմայի շուրջ: Առաջինըՙ «Մուսա լեռան հայերը: Սոցիալ տնտեսական եւ մշակութային պատմություն, 1919-1939 թթ.» վերնագրով հրատարակվել էր 2015-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից:

«Մուսա լեռան հայերը» համապարփակ պատմությունն է մի ժողովրդի, որն աչքի ընկավ 1915-ի ցեղասպանության դեմ իր հերոսական պայքարով: Շեմմասյանը մանրազնին ուսումնասիրել է Մուսա լեռան վեց գյուղերի սոցիալ-տնտեսական, կրթական, քաղաքական եւ կրոնական պատմությունը եւ ընթերցողին է ներկայացրել մինչ այժմ անհայտ փաստեր այդ վայրերի ազգաբնակչության մասին, որոնց հաստատակամությունն ու խիզախությունը ի վերջո պսակվեց ինքնապաշտպանական հաջողությամբ», գրված է «Արմինիըն Միրոր-Սփեթքեյթրի» գրախոսականում: Գիրքը վեր է հանում ժամանակաշրջանի կարեւորությունը, որի ընթացքում մուսալեռցիները մեկուսացվածությունից եւ անհայտությունից դարձան հավաքական ու միասնական մի բռունցքՙ պատրաստ պաշտպանելու իրենց ազգային ինքնությունն ու իրավունքները: Հատորը բաղկացած է 7 գլուխներից եւ վերջաբանից: Այն ներառում է նաեւ 5 քարտեզ, 14 աղյուսակ եւ 162 հազվադեպ լուսանկար:

Դոկտ. Վահրամ Շեմմասյանը Նորթրիջի Կալիֆոռնիա պետհամալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի հիմնադիրն ու տնօրենն է: Արմատներով մուսալեռցի: Դոկտորականի գիտական աստիճան է ստացել Լոս Անջելեսի Կալֆոռնիա համալսարանից: Դասախոսություններով հանդես է եկել տարբեր վայրերում, մասնակցել է միջազգային ակադեմիական գիտաժողովների: Արժանացել է մրցանակների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ