RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3517, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

93 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌՎԵԼ Է 17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐ ԱՎԵՏԱՐԱՆ

Հ.Ծ.

Դեկտեմբերի 3-ին լոնդոնյան հանրահայտ Sotheby՛s աճուրդի սրահում 69.300 ֆունտ ստերլինգով (մոտ 93.000 դոլար) վաճառվել է վաղ 17-րդ դարի հայկական նկարազարդ ձեռագիր ավետարան, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Հորթի կաշվից պատրաստված եւ զարդանկարներով դրոշմատպված կազմով գրքի նախնական գինը տատանվել էլ 7-10 հազար ֆունտ ստերլինգի միջեւ: Ենթադրվում է, որ 197 էջանոց մատյանը (147x100 մմ) պատրաստվել է Միջագետքի հինավուրց քաղաք Ամիդում (այժմյան Դիյարբեքիրի վիլայեթում) եւ ըստ աճուրդի կենտրոն-սրահի կայքում տեղադրված նկարագրությանՙ նշանակալիորեն նման է Բալտիմորի Ուոլտերս արվեստի պատկերասրահում (Walters Art Gallery) պահվող ձեռագրին, որն Ամիդի գրչատանը 17-դ դարի սկզբներին պատրաստել է գրիչ Մելքոնը եւ նկարազարդել է Հովհաննեսը:

Գիրք-մատյանի յուրաքանչյուր բաժնի սկզբում կարելի է տեսնել մի ավետարանիչի մանրանկարը, իսկ հանդիպակաց էջում 27 տողերի վրա երկու սյունակներով գրավոր տեքստըՙ ոսկեզօծ օրնիթոմորֆիկ տառերով եւ բոլորգիր գլխազարդերով: Կան նաեւ բազմաթիվ լուսանցազարդեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ