RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 9282, Տպվել է` 581, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄՂԱՄՈՒՃ, ՄՈՒՍԱԿԿԱ ԵՎ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հ.Ծ.

Բաղաձայնույթիՙ որոշակի գեղարվեստական հնարք հետապնդող «Մ» բաղաձայնի կրկնությամբ (հետաքրքրական է, որ անգլերեն վերնագիրն էլ պարունակում է միեւնույն տառի կրկնությունըՙ «Mistletoe, Moussaka and Murder») վերոնշյալ բուսա-բանջարեղենա-առեղծվածային խորագիրն է ընտրել իր նոր գրքի համար Ջերսի Շորում ապրող (որտեղ ծնողները ռեստորանի սեփականատեր են) նախկինում իրավաբան աշխատած, իսկ այժմ Քենսինգտոն հրատարակչատան լույս ընծայած «Խոհանոցային առեղծվածներ» մատենաշարի հեղինակ Թինա Քաշյանը : Նրա առեղծվածային պատմություններն ունեն ինքնարտահայտիչ համ ու հոտով, սրամիտ վերնագրեր, ինչպես օրինակՙ «Հումուս եւ սպանություն», «Փախլավայի սիրոպի մեջ դաշունահարված», «Մի ոտը գերեզմանում», «Գառան մսի վրայով», եւայլն: Այս բոլորում հանդես է գալիս Քաշյանի նման նախկինում իրավաբան աշխատած, իսկ հետո ծովեզերյա այդ վայրում միջերկրականյան խոհանոցային ուտեստներ մատուցող ռեստորանատեր դարձած, բայց խուզարկուի ընդունակությունները դեռեւս պահպանած Լյուսի Բերբերյանը , որ նշանված է ռեստորանի ավագ խոհարարՙ Ազատի հետ: Վերջինս կոտրել է նրա սիրտը: Լյուսին պետք է կարողանա նաեւ լեզու գտնել իրՙ ուրիշի գործերին խառնվող ծնողների հետ: Յուրահատուկ դեր է վստահված նաեւ «Կատու» անունով փիսիկին:

«Մղամուճ, մուսակկա եւ մարդասպանություն» նոր գրքում օվկիանոսում լողալիս սպանվում է թոշակառու Սպուները: Բոլորի կասկածներն ընկնում են հացթուխ Սյուզանի վրա, բայց խուզարկուների ներքին ձայնն ասում է, որ մեկ ուրիշն է մեղավորը: Հանգուցալուծումը անսպասելիորեն գալիս է անակնկալ մատուցելու ընթերցողներին:

Քաշյանի գրելաոճը բնական խոսակցականն է եւ պարունակում է առօրյա կյանքի հետաքրքրական մանրամասնություններ: Գիրքը (320 էջ) ըստ գրախոս Քրիստոֆեր Ադամյանի , խիստ հաճելի պահեր կպարգեւի թագավարակի պայմաններում ապրող ընթերցողներին, հատկապես նոր տարվա արձակուրդների ժամանակահատվածում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ