RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 277, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«Vogue» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ

Հ.Ծ.

Օգտագործելով գունային խիզախ եւ անսպասելի նրբերանգներՙ լուսանկարչուհի Լիանա Գրիգորյանը կարողանում է ստեղծել գեղարվեստական պատկերներ, որոնք անմիջապես տեղ են գտնում «Vogue» եւ «Cosmopolitan» նորաձեւության ճանաչված պարբերականների էջերում, տեղեկացնում է Լոս Անջելեսից Անի Դյուզդաբանյան-Մանուկյանը :

Լիանայի անցած ճանապարհը, սակայն, հեշտ չի եղել: Առցանց հարցազրույցի ժամանակ «Միրոր-Սփեքթեյթրի» թղթակից Անի Մանուկյանը պարզել է, որ Լիանան Երեւանից էՙ Կովկասի ինստիտուտի շրջանավարտ: Հետեւել է հայտնի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի վավերագրական լուսանկարչության դասընթացներին: Մ. Նահանգներ տեղափոխվելու երազով երբեք չի տառապել: Իր բոլոր ազգականները Եվրոպայում են ապրել, բայց ընկերուհիները համոզել են նրան իրենց հետ մասնակցելու «գրին քարտ» կոչված վիճակախաղի: Ընկերուհիների բախտը չի բերել, միայն ինքն է շահել քարտը եւ 2013-ի իր ծննդյան օրը ոտք դրել Մ. Նահանգներում, որտեղ ծաղկեփնջերի փոխարեն բազմաթիվ մարտահրավերներ էին սպասում նրան: Անհրաժեշտ էր բարելավել անգլերենի իմացությունը, աշխատանք գտնել եւ բնակության հարցերը լուծել: Փորձառու տեսախմբագիր լինելով կարողացել է աշխատանքի անցնել տեղի հայկական հեռուստաընկերություններից մեկում, միաժամանակ լուսանկարելով հարսանեկան արարողություններ: Ընդունվել է Գլենդեյլի համայնքային քոլեջի լուսանկարչության բաժինը: Կատարած լուսանկարներն այնքան նուրբ մանրամասնություններ են ներառել իրենց մեջ, որ ճանաչված մոդելների ուաշդրությանն են արժանացել եւ շատ չանցած «Vogue» պարբերականը 7 լուսանկար է ընտրել տպագրելու համար իր «Ներքին խաղաղություն» վերնագրով ծրագրի էջերում: Նկարներում վարդագույն ծաղիկներն են խորհրդանշել պահանջված ներքին խաղաղությունը:

Այնուհետեւ սկսել է աշխատել «Elite LA»ի նման գործակալությունների հետ, որոնք նորաձեության մասնաճյուղեր ունեն Փարիզում, Նյու Յորքում եւ Միլանում:

«Vogue»-ը սիրում է, որ լուսանկարը բնական լինի եւ ինչ-որ գաղափար արտահայտի: Դա թիմային աշխատանք է եւ ինչքան էլ տաղանդավոր լինես, առանձին չես կարող ինչ-որ բանի հասնել», նշել է Լիանան:

Նրա հաջորդ մեծ ծրագիրը «Հայ կանայք Մ. Նահանգներում» նախագիծն է, որն ընդգրկելու է հայ կանանցՙ տարբեր ոլորտներում եւ տարբեր քաղաքներում ու նահանգներում:

Լիանայի մեծագույն քննադատը ինքն է, եւ իր այդ մոտեցումն է, որ հաջողություն է պարգեւում նրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ