RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 405, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՍԵՐ ԿԱ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի, Լրագրության բաժնի 3-րդ կուրս

- Ռուզանին տեսա, ոնց ասում ենՙ աչքս կերավ, մոտեցա, առաջարկություն արեցի, այնքան մինչեւ վերջին խոսքը համաձայնություն դարձավ: Դե ո՞ր մի կինը միանգամից կհամաձայներ:

Գրեթե մեկշաբաթյա տառապանքներից հետո արցախցի 55-ամյա Հայկազին հաջողվեց նվաճել իր հասակակից Ռուզանի սիրտը: Պատերազմի արհավիրքից մազապուրծ մարդիկ հայաստանյան կացարաններից մեկում որոշեցին այս դառն օրերը մի քիչ քաղցրացնել միասին:

Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում եւ ո՛չ մեկի աչքից:

Տնօրեն Լիլիա Աբրահամյանը , նկատելով Հայկազիՙ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ նրա, այնուհետեւ արդենՙ Ռուզանի հետ: Հարսնացուի համաձայնությունը ստանալուց հետո որոշվել է հարսանիքի օրըՙ երկու օրում «հայկական ադաթներով» հարսանիք է կազմակերպելՙ հարսին իր սենյակից հանդիսավոր կերպով փեսայի սենյակ ճանապարհելու համար:

«Երբ Ռուզանը ճաշարանում հաց էր ուտում, Հայկազը միշտ գնում, կողքին նստում էր: Մյուսները նախանձով էին նայում»,- պատմում է Լիլյան, ապա ավելացնում. «Երբ երկուսով մոտս եկան, թե որոշել ենք ամուսնանալ, շատ էի ուրախացել»:

Մարդիկ պատերազմից հետո ծնված սիրո հանդեպ անտարբեր չեն մնացել: Կարճ ժամանակ անց թե՛ հարսի շոր է գտնվել, թե՛ ծաղկեփունջ, թե՛ մատանիներ ու հարսանեկան տորթ, անգամՙ օժիտ:

Հայկազը տասը տարուց ավելի Քաշաթաղի Իշխանաձոր գյուղում էր ապրում: Պատերազմը ստիպեց միայնակ լինելուց բացի նաեւ անտուն դառնալ: Ռուզանն էլ եկել է Ստեփանակերտից, մի որդի ունի, ամուսին չունի:

«Հիմա այն տարիքս է, որ ուզում եմ ընտանիք ունենալ, մի հատ ջան ու ղուրբան ասող ունենալ, իմ ընտանիքի հետ նստեմ, երջանիկ հաց ուտեմ: Հետագան էլ հետո կերեւա, ես էլ տուն չունեմ, ինքն էլ, ժամանակավոր այստեղ կապրենք, մինչեւ տեսնենք ինչ կլինի, հիմա հնարավորություն չունենք, որ ասեմՙ կառանձնանանք»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկազը:

Լիլյան իրենց հյուրընկալ հարկի տակ ապաստանած արցախցիների մասին խոսում ու պատմում է մեծ ոգեւորությամբ ու սիրով:

«Հարսանիքի նախորդ օրը, երբ Հայկազին ասացիՙ ո՞նց ես, ասացՙ օդերում»,- ժպիտով պատմում է Լիլյան, շեշտելով, որ իր մոտՙ կացարանում միայնակ մարդ չի մնալու: Բացատրելով, որ դժվար է միայնակ ապրելը: Դժվարություններն ավելի արագ կարելի է հաղթահարել ոչ թե մենակ, այլ երկուսով»:

Պատերազմը երկուսի տունն էլ ավերեց, երկուսին էլ օգնեց, որ գտնեն իրար: Պատերազմից հետո սեր կա, պատերազմից հետոՙ առավել քան երբեւէ պետք է սիրել: Սեր լցրեք օդ, որ շնչենք սեր, ապրենք սեր ու սիրով հզորանանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ