RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 983, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի կողմից, անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ» թերթի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանին շնորհվել է «Գիտական ուղղության հիմնադիր» պատվավոր կոչումը:

Ս. Պապիկյանը հեղինակել է «Հայաստանի ջրաղացները», «Երեւան քաղաքի էներգետիկայի պատմությունը», «Հայաստանի եւ Արցախի գազամատակարարման պատմությունը», «Երեւան քաղաքի փողոցների լուսավորության պատմությունը», «Արցախի էներգետիկայի պատմությունը», «Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը», ինչպես նաեւ քառահատոր «Հայաստանի էներգետիկայի պատմությունը» արժեքավոր գիտական մենագրությունները:

Ս.Պապիկյանի էներգետիկայի բնագավառին նվիրված ուսումնասիրություններն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, ուսումնասիրվող նյութի քաջ իմացությամբ: Դրանք առանձնանում են քննարկվող առարկայի հանդեպ թարմ եւ ինքնատիպ մոտեցումներով:

Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ, հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը եւ ռեժիմային հարցեր: Մասնավորապեսՙ հիմնավորել է ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը, որը զգալիորեն հեշտացնում է իրականացնել ինժեներական հաշվարկները, հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում: Գիտական աշխատանքները ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ գիտական ու նախագծային կազմակերպություններում:

Ս.Պապիկյանը շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է: 2017թ. նրան շնորհվել է Արցախի Հանրապետության պետական պարգեւ` «Երախտագիտություն» մեդալ: Ներկայումս հաջողությամբ տպագրվում է արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում:

Ջերմորեն շնորհավորում ենք մեր աշխատակցին պատվավոր կոչման արժանանալու առթիվ եւ մաղթում նորանոր հաջողություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ