RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1783, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՌՕՐՅԱ ՍՈՒԳ. ՉԶՂՋԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՈԳԻ ՄԱՆԻՖԵՍՏԱՑԻԱ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում հայտարարվում է եռօրյա սուգ, քանի որ այդ օրն է լրանում ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը:

«Հնարավոր է, որ ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն այդ օրվա դրությամբ, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլեւս չի կարելի հետաձգել», ասաց վարչապետը, որին համառորեն այդ օրն էլ հուշել էին ոչ մի պարագայում չհրաժարվել փողկապի կարմիր երանգներից, տեքստն արտասանելիս խոսել անկյանք, առանց զգացումների...ի՞մ աչքն է միայն նկատում, որ այդ լուրջ տեքստն արտաբերող մարդն ուղղակի ծաղրում է մեր պետությանը, ինքն իրեն, ապաՙ ակնդիրներին, երբ ձեռքի մեջ հենց այդ պահին պտտեցնում է վառ կանաչ մատիտը:

Հազիվ եմ կենտրոնանում, որ անշեղ հետեւեմ խոսքինՙ այդ օրը Հանրապետության հրապարակից հիշատակի երթը կուղեւորվի Եռաբլուրՙ զինվորական պանթեոն, կլինեն հիշատակի այլ միջոցառումներ, պատմում է վարչապետը, իսկ ես փորձում եմ նրա աչքերում, դեմքին սուգն արտահայտող որեւէ նշան որոնել: Նա եւ իրեն հավատարիմ «Իմ քայլի» պատգամավորները չեն սափրել իրենց մորուքը 2018- ից ի վեր, իսկ նրանց ձայնի երանգը, նույնիսկ քայլվածքը մատնում են, որ կենսական վայելքները չեն ավարտվել իշխողների համար, եւ ամանորին ընդառաջՙ գնումների ցուցակն են կազմում...երեւի: Իսկ վարչապետն ուղղակի կարոտում է անցյալ Նոր տարվա այն բեմականացմանը, ուր ինքը մոտավորապես Նապոլեոնին նմանակելով, բայց ժողովրդին ընդգծված հավատարմությամբՙ հեռատեսիլով չէր թաքցնում իր դանդաղ հագնվելն ու ծանր, հանդիսավոր, հաղթական քայլքով հրապարակ իջնելը: Նրանք միշտ են հաղթող. «Հաղթելու ենք», «Հաղթել ենք» 44 օր կրկնելուց հետո, Արցախը հանձնելուց հետո, Հայաստանն են հանձնում ամեն օր...մի օր հաղթելու վճռական խոստմամբ:

Վիրտուալ հաղթողների, Եռաբլուրում մահին հաղթածների սահմանագիծն էլ զուգահեռ չունի, եւ պետության առջեւ երկրին ու հայրենիքին կյանք տված Զինվորի, Կամավորի մայրը իր արդարացի պահանջն է դնումՙ Եռաբլուրում քանի՞ իշխանավորի զավակ է ննջում, դեռ օր կաՙ հաշվետո՛ւ եղեք, հրապարակե՛ք այն նվիրյալների անունները, որոնք կառավարողների ընտանիքներից են սերում: Եթե չկան այդպիսիք, ձեր թատերահանդեսով մի՛ խանգարեք մերՙ դեռեւս ցասում չդարձած սգո երթը, մի՛ խաղացեք մեր հույզերի հետ, մեզ համար դժվար է հավասարակշիռ մնալՙ վերահսկելով մեր ձայնի բարձրությունը, չվիրավորել:

Հին Արեւելքում սուգն ազդեցիկ դարձնելու համար հատուկ կանանց էին վարձում, որ լացի ձայնակցությունն ազդեցիկ լիներ, հիմա իշխողների վարձած կանայք ֆեյսբուքում են. եղերամայրեր չեն, ոչ էլ ողբասացներ, եղերերգ չկա նրանց ուղեղներում, եւ լացն ու կոծը, սուգն ու շիվանը կապում են այն գրառումների տակ, որտեղ ուղիղ մեղադրանք կա վարչապետին: Նրանք բառերով ծվատում են որդեկորույս մայրերին, երբ վերջինները համարձակվում են պահանջատեր լինել, անեծք ու հայհոյանք են գրում բոլոր մեկնաբանությունների տակ, որ քննադատում են կառավարությանն ու մանավանդՙ վարչապետին:

Ինձ ծանոթ չէ սուգի այդ եռօրյա արարողակարգը, բայց ենթադրում եմ, որ հրամայված կլինի հանրապետության ողջ տարածքում խոնարհել ՀՀ դրոշը, ու մենք դրա պատշաճ կատարումը չենք տեսնի, ծաղկավաճառները կկրկնապատկեն ծաղկեպսակների ու ծաղիկների գինը, վարչապետիՙ դեպի Եռաբլուր թատերական երթը կհսկեն ահռելի թվով զինվորականներ ու ոստիկաններՙ խանգարելով իրական սգավորների ընթացքը, հեռուստատեսությունն ու ռադիոն չեն վերանայի իրենց եթեր հեռարձակվող նյութի բովանդակությունը, չեն հրաժարվի իրենց որկրամոլ գովազդից, ժամանցային, զվարճալի հաղորդումները եթեր կտանՙ լուրերի ժամին չմոռանալով լուսաբանել վարչապետի սգո պաթետիկան:

Պետությունը պարտվել է, առաջին հերթինՙ բարոյապես: Չի զղջում, մեղքը չի ճանաչում, այլապես նրա խորհրդանիշ վարչապետը կհեռանար:

Սուգը երկրինն ու հայրենիքինն են: Այդ է պատճառը, որ Եռաբլուրում բարոյազուրկ գործիչները զավակ չունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ