RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



Տեղադրվել է` 2020-12-10 23:53:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1406, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՊՄՀ-Ի ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ

ՀՊՄՀ ռեկտորատ

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ 60 տարեկան հասակում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:

Անվանի գիտնականը 1982-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, իսկ ասպիրանտական կրթությունը շարունակել հոգեբանության գծով: Այդ ուղղությամբ նրա աշխատանքային գործունեության սկիզբը դրվել է հենց հարազատ բուհումՙ սկզբում որպես գիտաշխատող, ապա դասախոս, իսկ մինչ օրսՙ որպես ամբիոնի վարիչ:

Նշանավոր հոգեբանը դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլեւ մի շարք այլ բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ:

Սամվել Խուդոյանը 1980-ականների վերջերից զբաղվում էր նաեւ հոգեթերապիայով, մասնավորապեսՙ հիպնոթերապիայով, իսկ 1990-ականների կեսերից նաեւ հոգեթերապիայի ուսուցողական դասընթացներ եւ թրեյնինգներ է իրականացրել: Ստեղծել է մի շարք հոգեթերապեւտիկ տեխնիկաներ եւ ներշնչման մեխանիզմներին նվիրված կոնցեպցիա: 2006 թվականին հեղինակել եւ կազմակերպել է հայերեն առաջին հոգեթերապեւտիկ (ընկճվածության հոգեվիճակի հաղթահարմանն ուղղված) ձայնասկավառակի արտադրությունը: Նա վարել է նաեւ հոգեբանական հաղորդաշար (Հ1), իսկ Ար հեռուստաալիքում աշխատել է որպես հոգեբան-խորհրդատու:

Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության եւ հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվումՙ երկու մեթոդական ձեռնարկների: Արդյունավետորեն համագործակցում էր արտերկրյա գործընկերների հետ եւ նախորդ տարում կազմակերպեց եւ հաջողությամբ իրականացրեց միջազգային աննախադեպ գիտական կոնֆերանս` Հայաստան բերելով ոլորտի անվանի անհատներին:

Սամվել Խուդոյանիՙ վաստակաշատ մանկավարժի, անվանի գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների եւ ուսանողների սրտերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ