RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



Տեղադրվել է` 2020-12-10 23:53:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1478, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

ՀՊՄՀ ռեկտորատ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատից ստացել ենք հետեւյալ մահախոսականները, որոնք հրատարակում ենքՙ կցելով «Ազգ»ի խմբագրության վշտակցությունը ՀՊՄՀ ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը, հանգուցյալների հարազատներին եւ ընկերներին: Տեղեկացնենք, որ արժեքավոր կրթական երկու գործիչների մահվան պատճառը եղել է covid-19 վարակը:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը:

Արմեն Թամազյանը ծնվել է 1959 թվականին, 1980-ին գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը եւ ստացել տնտեսագետի որակավորում: 1985-ից, ավարտելով ասպիրանտական կրթությունը, զբաղվել է ինչպես գիտական գործունեությամբ, այնպես էլ զբաղեցրել տարբեր պաշտոններ տնտեսական ոլորտի տարբեր կազմակերպություններում:

2011 թվականից մինչ օրս Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորն էր: Իր անմիջական ղեկավարմամբ այդ տարիներին իրագործվել են բարեկարգման, վերանորոգման եւ բազմաթիվ այլ ծրագրեր: Նախաձեռնող ու վճռականորեն իր ծրագրերն իրականացնող ղեկավար էր, բուհի նվիրյալ աշխատակից:

Դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններումՙ Երեւանի պետական տնտեսագիտական, Հայաստանի Ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում, Ֆինանսաբանկային քոլեջում եւ այլն: Հեղինակել է հարկային քաղաքականության եւ հարկային վարչարարության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ մի շարք հոդվածներ եւ գիտական զեկույցների թեզիսներ, ինչպես նաեւ «Հարկային օրենսդրության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը:

Արմեն Թամազյանիՙ վաստակաշատ մանկավարժի, արհեստավարժ ղեկավարի, ընտանիքի հոգատար հոր հիշատակը վառ կմնա իր գործընկերների եւ ուսանողների սրտերում: Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Թամազյանների ընտանիքինՙ Արեմն Թամազյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ