RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



Տեղադրվել է` 2020-12-10 23:53:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1555, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԳՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

Ստորագրված փաստաթղթի համաձայն` տարածքները հանձնվում են թշնամուն: Դարպաները դրված են, «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը հանված, իսկ դեպի Քալվաճառ տանող ճանապարհը` անհասանելի:

- Ցավոտա շատ... մեզ հետ հող ու ջուր ենք վերցրել, թե հնարավորություն լիներ օդն էլ մեզ հետ կվերցնեինք. անվերջ ուզում էի էնտեղի օդը շնչել, որ ամբողջ կյանքիս համար հերիքի,- պատմում է Քալվաճառի արդեն նախկին բնակիչներից Արամը:

Ասյա տատիկը արցունքն աչքերին ասում է.

- Գիտեմ, էս ամենից հետո էլ չեմ կարա ապրեմ. շատ ցավ եմ տեսել հիմա էլ էս պատերազմը. ինչ լինում ա, թող ինձ լինի, զինվորիս մի մազը չծռվի:

Քալվաճառի նախկին բնակիչները ասում ենՙ «մեզ պետք չէր թանկ իրեր հանենք տանից, մեր ամենաթանկը Քալվաճառն էր, ինչն էլ տվեցինք թշնամուն»:

Քանդել են անգամ գերեզմանոցները, ասում են.

- Ուր էլ որ գնանք, կտանենք մեր հարազատների շիրիմից ինչ-որ մի մասունք. թշնամին չգիտի սրբությունը ինչ է, հարազատներին հիշելովՙ շիրմաքարի մոտ ենք փոքր-ինչ հանգստություն գտնում:

Հանձնեցինք Քալվաճառը եւ ոչ միայն...

Դեպի Արցախ տանող ճանապարհին դրված դարպասների հետ փակվեց մի մեծ պատմության էջ, բայց բոլորիս մեծ հույսն է, որ այն փակվել է ժամանակավոր:

Այո, հայրենիքի կորուստը կարող է լինել ժամանակավոր, բայց որդուն, եղբորը, ամուսնուն կորցրածի վիշտըՙ տանջող մի ցավ է մինչեւ կյանքի վերջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ