RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1345, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԱՅՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Մի հրապարակման առիթով

Կարդացի «Ազգ» թերթում վերջերս հրապարակված Խաչիկ Դեմիրճյանի հրապարակումը եւ ցանկանում եմ հայտնել հետեւյալը.

Հայտնի է, որ գազային տուրբինների օգտակար գործողության գործակիցը համեմատած շոգե եւ այլ տիպի տուրբինների հետ անհամեմատ ցածր է: Սակայն, երբ գազային տուրբինը աշխատում է շոգետուրբինի հետ, ապա այս դեպքում նրա աշխատանքի արդյունավետությունը աճում է: Այն կարող է դառնալ ավելի քան 60 տոկոս: Գազային տուրբինում աշխատած բարձր ջերմաստիճանի գազերի էներգիան օգտագործվում է հաջորդ փուլերում: Այս դեպքում ե՛ւ գազային տուրբինում, ե՛ւ շոգե տուրբինում արտադրվում է էլեկտրական էներգիա: Այս ցիկլով են աշխատում Երեւանի ՋԷԿ-ում տեղադրված բլոկը եւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը: Նախատեսվում է նաեւ ընդարձակել Երեւանի ՋԷԿ-ը 250ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկով:

Հարկ է նշել, որ ներկայումս գազային տուրբինների զանգվածային արտադրությամբ եւ տեղադրմամբ զբաղվում են աշխարհի շատ զարգացած երկրներ: Ինչ վերաբերում է տարբեր գործոնների էական ազդեցությանը գազային տուրբինների աշխատանքի արդյունավետության վրա, հայտնի փաստ է եւ գրված է այս բնագավառի ցանկացած դասագրքում: Այս բնագավառով զբաղվում եմ դեռեւս ուսանողական տարիներից: Աշխատել եմ նաեւ Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտում դեռեւս անցած դարի 80-ական թվականներին եւ ռեժիմների աշխատանքի մեծ փորձ , հմտություններ եմ ձեռք բերել: Բնական է, որ փոփոխական ռեժիմներով աշխատանքի ընթացքում տուրբինների աշխատանքային անխուսափելի կորուստները մեծանում են: Այն հատուկ է որեւէ տեսակի ագրեգատին: Ցանկալի է,որ տուրբինն աշխատի հաստատուն գրաֆիկով, բայց այդպես չի լինում: Արտասահմանյան որոշ երկրներում, օրինակ, այս հարցը փորձում են լուծել հիդրոէլեկտրակայանների միջոցով,որոնք ունեն օրական կարգավորման ջրամբար, կամ կառուցում են հիդրոակումլյացիոն կայան: Ցավոք, մեզ մոտ դեռեւս այսպիսի կայան չկա:

Ներկայումս Հայաստանում ՋԷԿ-երը տեղաբաշխված են (այդ թվում եւ Հայկական ատոմային էլեկտրակայանը) Երեւանում, Մեծամորում եւ Հրազդանում, որոնց հեռավորությունը մեկը մյուսից կազմում է մինչեւ 60 կիլոմետր: Ժամանակին 96ՄՎտ հզորությամբ ՋԷԿ էր շահագործվում նաեւ Վանաձորում: Այն ներկայումս չի գործում: Արտակարգ իրավիճակներիՙ պատերազմական եւ այլ ոչ ցանկալի դեպքերում անհրաժեշտ է համաչափորեն զարգացնել տեղադրված հզորությունները: Ունենալ այնպիսի համակարգեր,որոնք հնարավորություն կտան ճկուն ղեկավարել էներգահամակարգը: Մեր կողմից հաշվի են առնվել բոլոր հնարավոր զարգացումները: Ճիշտ է, որ այս դեպքում անհրաժեշտ է կատարել կապիտալ հսկայական ներդրումներՙ փոքր կամ միջին շառավղով ջերմային ցանցերի,անհրաժեշտության դեպքումՙ նաեւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի եւ անհրաժեշտ էներգետիկական այլ ենթակառուցվածքների նախագծման եւ կառուցման համար:

Ավելորդ չեմ համարում նշել, որ աշխատանքները կատարում եմ հասարակական կարգով, առանց գրանտների կամ պետության հովանավորության:

Անհրաժեշտ է նշել նաեւ, որ հոդվածում արված բոլոր առաջարկները միտված են ապագային: Ձմռանը գալուն պես բնակչության սարսափը մեծանում է: Ինչպես ջեռուցել բնակարանները եւ այլն: Ներկայումս այս հարցը լուծվում է «ով ինչպես կարող է» սկզբունքով: Անհրաժեշտ է ունենալ այնպիսի էներգետիկ համակարգ, որ պատասխան տա վերը նշված բոլոր հարցերին:

Հայկական էներգետիկական ակադեմիայի դռները միշտ սիրով բաց են բոլոր կառուցողական առաջարկությունների համար, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Արցախի էներգետիկայի զարգացմանը:

Խմբագրության կողմից- Հարկ է նշել,որ Ստեփան Պապիկյանի անմիջական մասնակցությամբ որպես հիմնադիր անդամ դեռեւս 1996թ. Երեւանում ստեղծվեց Էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի (ԱՄՆ) Հայաստանի մասնաճյուղը: Նա էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի (ԱՄՆ) անդամ է եւ նրան շնորհվել է էներգետիկ մենեջերի (ԱՄՆ) միջազգային վկայական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ