RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1518, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԻ Moderna ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ covid-19-Ի ԴԵՄ

Ամերիկյան «Նյու-Յորք Թայմսը» եւ նրան արձագանքելով «Արմինիըն Միրոր-Սփեքթեյթոր» շաբաթահանդեսը տեղեկացնում են, որ մեր հայրենակից Նուբար Աֆեյանի գլխավորած Moderna ընկերությունը նոյեմբերի 16-ին տեղեկացրել է, որ covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներից հետո տվել է 94,5 տոկոս դրական արդյունք: Մինչ այդ ամերիկյան մեկ այլ ընկերությունՙ Pfizer, տվել էր 90 տոկոս դրական արդյունք:

Moderna-ն տեղեկացրել է նաեւ, որ շուտով անցնելու է պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին, որից հետո, հաջողության հասնելու պարագայում, պատվաստանյութը կկիրառվի չափահաս կամավորների, իսկ ավելի ուշՙ նաեւ անչափահասների վրա:

Համենայնդեպս ամերիկյան երկու ընկերություններն էլ նշում են, որ պատվաստումն անցածների մոտ նկատվում է թուլություն եւ ջերմություն, սակայն ընդամենըՙ մեկ օր:

«Ազգ»ի հաջորդ համարում կներկայացնենք հավելյալ մանրամասներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ