RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-14 20:29:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 877, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ Է ՄԻԱՅՆ ԻՐ ՀՈՂԻ՛ ՎՐԱ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արցախահայության զանգվածային փախուստը Ստեփանակերտից, Շուշիից, Քարվաճառի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններից անդառնալի հետեւանքներ է ունենալու արցախահայության իրավունքների համար։ Եթե հենց այս պահին չդադարեցվի վերոհիշյալ եւ այլ վայրերից ժողովրդի փախուստը, մենք ընդմիշտ կկորցնենք Արցախը, ինչպես 105 տարի առաջ կորցրեցինք Արեւմտահայաստանը, ինչպես 100 տարի առաջ Կիլիկիան, ինչպես 82 տարի առաջ Սուեդիան (Մուսալեռ), ինչպես ավելի ուշ Նախիջեւանըՙ հայաթափումով։

Իր սեփական, հայրենի հողի վրա ապրող, գոյատեւող ժողովուրդն է տերը այդ հողի, դա՛ է վճռական գործոնը, անառարկելի երաշխիքը միջազգային օրենքի ուժով եւ ուժի՛ օրենքով։ Ժողովո՛ւրդ, իհարկե դժվար բան եմ հանձնարարում, բայց գիտակցեք, մի լքեք ձեր տները, ձեր բնակավայրերը, ձեր գյուղերը, ձեր քաղաքները, մի վառեք ձեր ունեցվածքը, սեփական տունը վառելը նշանակում է ընդմիշտ կորցնել վերադարձի հույսը. դա նման է վերադարձի նավակները այրելուն։ Մի վառեքՙ որպեսզի թշնամուն ցույց տաք, որ վերադառնալու եք։ Վերադարձեք, զինվեք ու պաշտպանեք ձեզ, ձեր ընտանիքը, տունը։ Միայն այդպես կարող եք, կարող ենք մինչեւ աշխարհի վերջը պահպանել ձեր եւ մեր հողում ապրելու իրավունքը։

Գիտեմ, տեղեկություններ կան, որ Արցախի տարբեր բնակավայրերում ձեզնից շատերը հենց հիմա զենքը ձեռքին պատրաստ են պաշտպանելու իրենց տունն ու տեղը, բնակավայրը, անվեհեր ու վճռական։ Ռուս զինվորը այնտեղ է, եկել է իբր հինգ տարով։ Չհավատաք։ Նա եկել է շատ երկար ժամանակով, եւ ներկա պայմաններում դա շատ լավ է, մեր շահերին համահունչ։ Ի վերջո նա մեր եւ հատկապես ձեր կարիքն է ունենալու, օգնեք նրան, գործակցեք նրա հետ։

Արցախահայեր, պահպանեք ձեր պետական կառույցները, պետական խորհրդանշանները, ձեր խորհրդարանը, կառավարությունը, նախագահությունը։ Հիմա, այս աղետից հետո, նրանք լծվելու են, ստիպված են լծվել ավերակված շենք-շինությունների, քաղաքների եւ գյուղերի վերականգնմանը, ժողովրդին պատսպարելու, ջեռուցում ապահովելու, սնունդ մատակարարելու, հիվանդներին, վիրավորներին բուժելու, երեխաներին կրթություն տալու եւ, վերջապես ապրելու իրավունքը պաշտպանելու պարտականությանըՙ օժանդակությամբ մայր Հայաստանի եւ Սփյուռքի։

Վերադարձեք։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ