RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1083, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

Հայրս, մայրսՙ պայմանագրային, եղբայրսՙ ժամկետային զիծառայողներ են:

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս եղբայրսՙ զինակից ըներների հետ Արցախն է պաշտպանում:

Ապրում ենք զանգից զանգ...

Ընդամենը 18-19 տարեկան, բայց այնքան բան են տեսել ու տեսնում, որ մի ամբողջ կյանք ապրած մարդը չի տեսել, իսկ մեր հզոր տղերքը դպրոցական նստարանից վեր կացան ու գնացին բանակ իրենց պարտքը տալու հայրենիքին... շատ ու շատ լույս տղաներ էլ իրենց պարտքը շատ թանկՙ կյանքով վճարեցին:

Եթե հայրիկիցս կախված լիներՙ պատերազմի առաջին իսկ օրվանից եղբորս մոտ կգնար, բայց իր գործի բնույթն էլ Հայաստանի Հանրապետության սահմանին լինելն էր:

Արդեն 14 տարի է ինչ հայրս զինվորական է, սա էլ երկրորդ պատերազմն է որի միջով անցնում է:

Նոյեմբերի 6-ին հրաման եկավ, որ հայրս էլ իր զինակից ընկերների հետ պերք է գնա Արցախ, իրենց առջեւ դրված առաջադրանքը կատարելու. Էսպես ասածՙ հորս «սիրտը տեղն ընկավ», որովհետեւ երբ երեկոները գալիս էր տուն ասում էր.

- Աղոթում եմ, որ ինձ էլ տանեն Ղարաբաղ, գնամ տղուս կողքը լինեմ:

Երբ եղբայրս արդեն իմացավ, որ արդեն Արցախում էՙ զանգեց ու ասաց.

- Պապ, շատ զգույշ կլինես, դու չգիտես ինչ ա ստեղ կատարվում:

- Ա՛յ բալես, ասաց հայրս, ես քո մասին եմ մտածում, դու զգույշ կլինես, իմ մասին մի մտածիր:

...Չնայած պատերազմական խառնաշփոթ իրավիճակին, հայր եւ որդի Օսիպյաններին բախտ վիճակվեց հանդիպել մարտի դաշտում:

Եվ այս կամքով եւ ուժով հայը պայքարով ապրել ու ապրելու է իր հողի վրա:

Թշնամին որքան էլ փորձի խոցել մեր հայրենիքըՙ նրա սրտին դիպչել չի կարող, որովհետեւ հայրենիքի սիրտը հայ զինվորն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ