RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՆՁ ԿՆՔԵՑՙ ՀԱՅ ԼԻՆԵ՛Լ...»

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Սեմյոն Վլադիմիրովիչ Պեգովՙ ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ: Պեգովը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 9-ին Սմոլենսկ քաղաքում: Ավարտել է տեղի Վալդորֆյան դպրոցը, ապաՙ Սմոլենսկի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետըՙ ստանալով լրագրության որակավորում: Սմոլենսկում նա հասցրել է աշխատել որպես հեռուստալրագրող VGTRK- ում, այնուհետեւ, 23 տարեկան հասակում, հեռացել է հայրենի քաղաքից:

Մեկնել է Աբխազիաՙ աշխատելու տեղական հեռուստաընկերությունում եւ անմիջապես հայտնվել պատերազմական գոտումՙ ահաբեկչություններ, պատանդներ, բախումներ Վրաստանի սահմանին, մահափորձՙ նախագահի հանդեպ:

Այնուհետեւ Պեգովը հայտնվում է Եգիպտոսում ու Սիրիայում. կրկին բախումներՙ այդժամ բանակի եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման միջեւ, ռմբակոծություններ, Դամասկոսի ինքնաշեն ականների ձայներ, Լաթաքիայում տանկային համազարկեր... Հաջորդ պատերազմական կանգառն Ուկրաինան էրՙ Մայդան, Ղրիմ, Դոնբաս. այն ամենն, ինչի ականատեսն է եղել Պեգովն այս պատերազմական գոտիներում, արտացոլվել են նրա հեղինակած «Я и рыжий сепар» գրքում...

Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված ռազմական նախահարձակման առաջին օրերից Wargonzo նախագիծը Սեմյոն Պեգովի գլխավորությամբ գտնվում էր իրադարձությունների կիզակետում, որպեսզի լուսաբանի իրավիճակն առաջնագծումՙ ինչպես Արցախի, այնպես էլ Ադրբեջանի կողմից:

«Երբ փոքր էի, մարտաֆիլմեր դիտելիս փորձում էի նմանվել ֆիլմի հերոսներին, լինեի նրանց պես ուժեղ, խելացի ու անվախ: Հիմա հասուն մարդ եմ. աշխատանքի բերումով եկա Հայաստան, ապա Արցախ, որպեսզի ականատեսը լինեմ այս դժոխային օրերի եւ ներկայացնեմ ի լուր աշխարհին այս վայրագ պատերազմը: Իմ տեսածը Արցախում ոչ մի ֆիլմում չկար, մարդ արարածը ի զորու չէ պատկերացնել` ինչ է կատարվում:

Հիմա երազում եմ լինել հայ զինվորի պես քաջ, հայ զինվորի պես ընկերասեր, հայ զինվորի նման անկոտրում եւ ուժեղ, ես սիրահարվել եմ Արցախ աշխարհին եւ իր զավակներին: Հայ զինվորները կռվում են ժպիտով, կատակներ անելով. ես ապշած եմ. այդքան ուժ որտեղի՞ց: Նույն հարցը տվեցի զինվորներին, միաբերան պատասխանեցինՙ Աստված մեզ հետ է:

Սիրտս կծկվեց, հետո հազար մասի բաժանվեց, հետո զորեղացա... Հիմա ես էլ եմ նայում մահվան աչքերի մեջ ու ծիծաղում, հասկացել եմ, որ մահն էլ չի հաղթում հայ զինվորին, քանի որ Աստված մեզ հետ է եւ հաղթել է մահին: Ես հայ չեմ, բայց հասկացաՙ որքան դժվար է հայ լինել, առավել եւսՙ հայ զինվոր: Ես էլ եմ սկսել մտածել ինչպես հայ, եւ կմնամ առաջնագծում այնքան ժամանակ, մինչեւ ի լուր աշխարհին հայտնեմ մեր հաղթանակը:Տերը մեզ հետ է, եւ մենք Կհաղթենք...». ասել է Պեգովը:

Սեմյոն Պեգով ռազմական լրագրողին շատերդ եք ծանոթ, բայց երեւի քչերն են տեղյակ, որ նա նաեւ բանաստեղծություններ է գրում. նրա բանաստեղծությունները տպագրվել է ռուսական մի շարք պարբերականներում: Պուշկինյան «С веком наравне» փառատոնի դափնեկիր է, մասնակցել է «Լիպեցկ 2011» երիտասարդ գրողների ֆորումին...

Ռազմական լրագրողը հարցազրուցներից մեկում նշել է նաեւ, որ իր հետ կապ են հաստատել ադրբեջանական սփյուռքից եւ հարցրելՙ ինչու չի մեկնում նաեւ հակամարտությունն Ադրբեջանի կողմից լուսաբանելու, ինչին Պեգովը պատասխանել է, որ անձամբ չի կարող մեկնել, սակայն կարող է ուղարկել մեկ այլ լրագրողի, եթե ադրբեջանական կողմը խոստանա ապահովել առաջնագծի նման հասանելիություն, որը տրված է իրեն Արցախի կողմից: Սակայն նրա հետ այդպես էլ կապ չեն հաստատել:

Սույն թվականի հոկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Պեգովի դեմ: Լրագրողը մեղադրվում է Հայաստանի տարածքից Արցախ մուտք գործելու մեջ, որը Ադրբեջանը համարում է իր տարածքըՙ «օկուպացված Հայաստանի կողմից»:

Սեմյոն Պեգովը վերջին օրերին լուսանկար հրապապարակեց ֆեյսբուքում այն մակագրելովՙ ՀՀ քաղաքացի, որում երեւում էր նրա հայկական անձնագիրը, որից պարզ է դառնում, որ լրագրողը իրեն կնքել էՙ լինել հայ Ռազմիկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ