RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1059, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Զգաստության, արիության եւ միասնականության

Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության եւ տխրության խառը զգացմունքներով: Այսօր կողմնորոշվելու եւ մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսեւորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը:

Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք: Մեր գոյության հազարամյակների ընթացքում սովորել ենք գոյատեւել ու մեր հոգեկան հզորությամբ դիմակայել ամեն տեսակի խոչընդոտներին եւ մեզ ընկճել ցանկացող ուժերին: Քաղաքակրթության մեջ մեր թողած ժառանգությունը նշանավորվում է բազմաթիվ ու հարատեւ ձեռքբերումներով:

Այսպիսի պահերին, երբ մեզ կոտրված ենք զգում, պետք է հետ նայենք մեր պատմությանը եւ քաջալերվենք մեր գոյության, տոկունության եւ կենսունակության ամենապայծառ օրինակներով:

Քառասունչորս օր շարունակ, հայությունը մոլորակի բոլոր անկյուններում միաձուլեց իր ներուժն ու կամքը եւ լսելի դարձրեց իր ձայնը: Անծանոթները միասնական պայքարի զորակիցներ եւ գործակիցներ դարձան: Մեր հայրենիքի դեմ թշնամու նենգ հարձակումը համախմբեց մեզՙ ձերբազատելով մեր համայնքները պառակտող տարաձայնություններից: Այս իրողությունն է, որ պիտի մղի մեզ կերտելու մեր պատմության նոր էջը: Այս նոր հանգրվանին մենք պիտի շարունակենք գործել միասնաբարՙ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Մեզնից յուրաքանչյուրն իր նպաստը պիտի բերի մեր եւ մեր ժողովրդի վերքերի բուժմանն ու մեր երկրի վերակառուցմանը:

Մենք պետք է խաղաղությամբ տոգորենք մեր սրտերն ու համախմբվենք ազգաշինության եւ պետականաշինության ոգով: Սա է մեր պարտքը այն բոլոր հերոսների հանդեպ, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին, կամ որոնք վիրավոր եւ դեռեւս ապաքինվում են եւ կամ նրանց, ում սրտերը դեռեւս կսկիծում են:

Հայաստանն այսօր ունի բոլորիս կարիքը: Արցախն է կանչում մեզ: Ավելի քան երբեւէ մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը:

Կոչ ենք անում մեր ազգի բոլոր նվիրյալներինՙ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային եւ քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններինՙ միավորվել եւ ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին մեզ կրկին մարտահրավերներ են սպասվում:

ՀԲԸՄ-ն այստեղ է եւ պատրաստ է ծառայել: Պատրաստ է գործակցել եւ վերակառուցել: Պատրաստ է աջակցել պետականության հիմքերի ամրապնդմանը: Պատրաստ է աջակցել մեր ժողովրդին, մեր հաստատություններին, մեր կառավարությանն ու մեր եկեղեցուն եւ առաջնորդել, ըստ անհրաժեշտության, ապագային միտված մեր միասնական ճանապարհին:

Միությունը զորություն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ