RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3024, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Սույն կոչը երեկվա դրությամբ արդեն ստորագրել էին ավելի քան 80 մտավորականներՙ արվեստի, գիտության ու մամուլի հայտնի դեմքեր, կրթական ու գիտական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Հետագա ստորագրությունների համար բաց այս կոչի հիմնական մտահոգությունը ազգային միասնականության ամրապնդումն է, օրհասական այս օրերին մերժելի բաժանարար գծերի իսպառ մերժումը եւ ամբողջականորեն նվիրումը հայ ժողովրդի վերջնական հաղթանակի գործին :

Մեծարգո Պրն վարչապետ,

Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագույն մարտահրավերի առջեւ է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողություններըՙ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները ծանր ու ցավալի:

Հայ մտավորականների ներքոստորագրյալ համախմբումը գտնում է, որ այս վճռորոշ պահին Հայաստանի իշխանությունը պարտավոր է հստակ եւ նպատակաուղղված քայլեր ձեռնարկելՙ արտաքին քաղաքական եւ դիվանագիտական ջանքերն արդյունավորելու, ինչպես նաեւ ռազմական իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու ուղղությամբ:

Ուստի, ՀՀ գործադիր իշխանության առաջնային եւ անհետաձգելի խնդիրն է այս իրավիճակին առավելագույնս համապատասխանող ձեւաչափով վերակազմակերպվել եւ ռեսուրսների ամբողջական համախմբման եւ նպատակային գործադրման ճանապարհով հնարավորություն տալ անկախ Հայաստանի բոլոր ժամանակների ռազմական եւ քաղաքական գործիչներին մասնակից եւ դերակատար դառնալ պատերազմական գործողություններում, ճակատում եւ թիկունքում:

Կոչ ենք անում քննարկել բոլոր հնարավոր լուծումնները, ներառյալՙ ռազմաքաղաքական ղեկավար մարմնի ձեւավորումը, կադրային վերադասավորումները եւ այլն: Լուծման արդյունավետության միակ չափանիշը Հայ ժողովրդի գոյապահպանության համար վճռական նշանակություն ունեցող այս պատերազմում հնարավոր նվազագույն կորուստներով մեր Հաղթանակի ապահովումը:

Միաժամանակ կոչով դիմում ենք հայ ժողովրդին.

Սիրելիներ, հայրենականի վերածված այս պատերազմում մեր համազգային նվիրումը, մեր երիտասարդության հերոսական վարքը բոլորիս հավելյալ պարտավորության տակ է դնումՙ անել հնարավորն ու անհնարը Հայության հավաքական ուժը կազմակերպելու, մեր միասնական նպատակին ծառայեցնելու համար: Այս օրերին է որոշվում մեր ժողովրդի ճակատագիրը, որպես ազատատենչ ազգ հենց այս օրերին ենք մենք վերահաստատում աշխարհի վրա ապրելու եւ արարելու մեր իրավունքը:

Անհրաժեշտ է բոլորիս համախմբումը եւ հանուն մեկ նպատակիՙ հանուն հայրենիքի փրկության գործելը: Բոլոր անձնական նախասիրությունները, կուսակցական եւ նեղ խմբային շահերը պետք է ստորադասվեն այս նպատակին: Հայ ժողովուրդը վճռական պահին մշտապես կարողացել է համախմբվել եւ դիմագրավել վերահաս արհավիրքըՙ իր սերունդներին տալով բարգավաճելու եւ ստեղծարար գոյութությունը շարունակելու հնարավորություն: Ուստի այժմ էլՙ պետք է ջնջել մեզ բաժանող բոլոր գծերը, պետք է մերժել հասարակության մեջ սեպ խրող բոլոր օրակարգերը եւ ամբողջությամբ նվիրվել հայ ժողովրդի հերթական հաղթանակի կերտմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ