RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 582, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՄՈՒՀՈՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության, 3-րդ կուրս

Երեւանիՙ Աբովյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկում մի քանի օր է հերթը չի վերջանում: Փողոցի մի ծայրից մյուսն է հրավիրում ժենգյալով հացի անուշ բույրը, իսկ այնտեղ մի ծածկի տակ հավաքվել են արցախցի կանայք ու պատրաստում են իրենց խոհանոցի զարդը:

Տիկին Արմինեն խոհարար է, որն արդեն 15 տարի աշխատում է Ստեփանակերտի կենտրոնական շուկայումՙ պատրաստելով ժենգյալով հաց: Պատերազմի սկսվելուց հետո էլ չի դադարել աշխատել, հինգ օր շարունակ գնացել է աշխատանքի, իսկ պատրաստած ժենգյալով հացը ուղարկել է զինվորներին: Բայց վեցերրորդ օրը ադրբեջանական հրթիռակոծությունների պատճառով շուկան փակվեց եւ նա դադարեց աշխատել, իսկ արդեն ութ-իններորդ օրը հրթիռակոծությունները ինտենսիվացան եւ նրանք ստիպված տեղափոխվեցին Երեւան:

«Երեխաներս Երեւանում են, դրա հսմար էլ տեղափոխվեցի այստեղ: Կամավորները մի քանի անգամ օգնություն բերեցին, բայց ինձ վատ էի զգում, մտածում էիՙ էս ինչ օրի ենք հասել, որ պետք է օգնությամբ ապրենք: Չնայած մարդիկ, որոնց մոտ ապրում եմ, շատ լավն են: Հենց ինչ-որ մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ Արցախից եկած մարդ է ապրում, միանգամից օգնություն են բերում»,- պատմում է տիկին Արմինեն: Սակայն զրուցակիցս Երեւանում էլ որոշեց ձեռքերը ծալած չնստել եւ օգտակար լինել հայրենիքին ու զիվորին: Դստերՙ Անգելինայի հետ , որոշել է Երեւանի սրտում ժենգյալով հաց է պատրաստել, իսկ վաճառքից գոյացած գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Զինվորի ֆոնդին:

Եվ մի քանի օր էՙ առավոտից մինչեւ ուշ երեկո տիկին Արմինեն, քույրերը եւ Երեւանում բնակվող մի քանի կանայք աշխատում են հայրենիքը պաշտպանողների համար:

«Անգամ չենք նայումՙ ով որքան գումար է տալիս: Մենք ժենգյալով հացը 600 դրամով ենք վաճառում: Օրինակՙ մեկը 20 հազար դրամ տվեց ու երկու հաց վերցրեց: Հերթը մեծ է, քրտնաջան աշխատում ենք»:

Իսկական արցախյան ժենգյալով հացի մեջ տասից քսան տեսակ կանաչի կա, դրանց մեծ մասը աճում է միայն Արցախում, Երեւանում այդ տեսականիից միայն յոթը կա, ասում է տիկին Արմինեն, բայց, օրինակ, կծմնծուկ չկա...

«Գիտենք, որ մեր արցախցի հայրենակիցներն են պատրաստում, դրա համար էլ եկել ենք այստեղից գնենք», ասաց հերթում սպասող կանանցից մեկը:

Ժենգյալով հացի հերթը շարունակում է աճել, իսկ մարդիկ համբերատար սպասում են, թե երբ կկարողանան արցախցու ձեռքով պատրաստած ժենգյալով հաց համտեսել ու իրենց ներդրումը ունենալ համահայկական հիմնադրամներում:

Տղաները ռազմաճակատում են պատերազմում, իսկ տիկին Արմինեի ռազմաճակատն ու դիրքը այստեղ է, փոքրիկ սեղանի հետեւում: Ինչպես ասում էՙ «Դիրքս չեմ թողնի մինչեւ տղաներս հաղթանակած չգան»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ