RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1179, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅԴ ՏԱՐՕՐԻՆԱԿ, ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՄԵՐԻԿԱՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Եվս երեք օր, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը հայերս ԱՄՆ ենք անվանում, ընտրություններ կանցկացվեն: Ողջ Երկիր մոլորակը դրանք աշխարհի թիվ 1 տնտեսությունն ունեցող պետության թիվ 1 պաշտոնյայի ընտրություն է համարում, որը ուղղակի առումով, բոլորովին էլ այդպես չէ: Պարզ մի պատճառով. թեկնածուներին տրված ձայների արդյունքում յուրաքանչյուր նահանգում այսպես կոչված ընտրիչների սահմանված թվաքանակ կա: Նրանց թիվը որոշվում է ոչ թե թեկնածուներից լուրաքանչյուրի ստացած տոկոսների համամասնությամբ, ինչպես ընդունված է ամենուր, այլ... բոլոր ձայներն անցնում են հաղթողին: Կարծես անտրամաբանական է, սակայն այդպիսին է երկրի ընտրակարգը, որը վերանայելու ցանկություն կարծես չկա: Վերջնական արդյունքում նախագահի ընտրությունը իրականացվում է ընտրիչների կողմից: ԱՄՆ-ի պատմության ընթացքում 5 դեպք է եղել, երբ նախագահ է դարձել ձայների 2-րդ քանակն ստացած թեկնածուն, քանզի ընտրիչների թիվն ավելին է եղել, քան մրցակցինը:

Կատակ չէ այս ամենը, այլ ամենայն մանրամասնությամբ բացահայտված փաստ: Իսկ այսուհետ ասելիքը կազմվել է ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2020» տեղեկատուի հիման վրա:

Ընտրություններն ԱՄՆ-ում առավելապես նահանգային են ընտրիչներ ընտրելու առումով եւ որեւէ կապ չունեն մոտակա թե հեռու, փոքր թե մեծ նահանգների ընտրությունների արդյունքների հետ: Ծանոթացեք 2016-ի ընտրություններից Կալիֆորնիայի օրինակին: Նահանգի մոտ 40 մլն բնակչության ընտրական իրավունք ունեցողների 8,7 մլն-ը նախընտրեցին այն ընտրիչներին, ովքեր Հիլարի Քլինտոնի թիմն էին ներկայացնում, 4,5 մլն-ը Դոնալդ Թրամփի, 0,5 մլն-ը Գարրի Ջոնսոնի, այսպես մինչեւ 31-րդ թեկնածու Ֆրենկ Ադվուդը: Ընտրիչների քանակը սահմանվում է ընտրողների թվին համապատասխան եւ ամենամարդաշատ Կալիֆորնիայում նրանք 55-ն են: Կապ չունի, թե ընտրիչների թիմերն ինչպիսի տոկոսային արդյունքներ են հավաքել. Հաղթող համարվող կողմն ստանում է ողջ նահանգին հասանելիք ընտրիչների քանակը, տվյալ պարագայումՙ 55 ընտրիչները համարվել են Հ. Քլինտոնի անվերապահ աջակիցները: Բայց գիտենք չէ՞, որ այս տիկինը չէ որ ԱՄՆ նախագահ դարձավ, քանզի երկրի 50 նահանգներում նրա թիմակից ընտրիչները վերջնական արդյունքում 232-ն էին 538-ից: Գրում եմ այս թվերն ու տարօրինակ զգացումի տրվում, քանզի պարզ տրամաբանության հետ գործ չունենք. Հ. Քլինթոնի ստացած ձայները 65 մլն է, ընտրիչները 232, Դ. Թրամփի ստացած ձայները 63 մլն եւ 306 ընտրիչ: Այստեղ թվերում որեւէ անճշտություն չկա եւ թվերը ստացվել են առանձին վերցրած նահանգների հանրագումարի արդյունքում: Տարօրինակ է, բայց ինչ կարող ես անել: 2000 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ Ալբերտ Գորը հավաքեց մոտ 51 մլն ձայն, մրցակից հանրապետական Ջորջ Բուշը 50,4 մլն ձայն: Առաջինի ընտրիչների թիվը 266 էր, երկրորդինը 271, ով եւ դարձավ գերտերության թիվ 1 պաշտոնյան: Թեմայի շուրջ փոքր ինչ ծավալվելու պարագայում թերեւս խախտենք լրագրային բարեվարքությունը, որին չենք գնում:

Համաշխարհային հանրության շրջանում հետեւյալ արտահայտությունը կա. մի լսեք ինչ են ասում ամերիկացիները, այլ արեք այն, ինչ ամերիկացիներն են անում: Անքննելի է, որ 200 տարուց ավելի շարունակվող ամերիկյան այս ընտրակարգը որեւէ մեկին չի հետաքրքրել, մարդիկ ու պետություններն առաջնորդվում են ընտրողների ձայների պարզ հաշվարկով: Միայն ոչՙ Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում, ուր ասենք, Դ. Թրամփի իշխանության օրոք երկրի ՀՆԱ-ն աճել է 3 տրիլիոն դոլարով, բյուջեն 400 մլրդ դոլարով: Ինչի՞ շնորհիվ. ամերիկագետները տասնյակ հիմնավորումներ կբերեն, մեկը-մեկից ընդհանրական: Իսկ ահա տնտեսությունից հազիվ սիրողական մակարդակ ունեցող հեղինակս իր ուսումնասիրությունների շրջանակից հետեւյալ փաստն է առանձնացնում: ԱՄՆ-ում 2000-2017 թվականներին տնտեսության յուրօրինակ լոկոմոտիվ համարվող եգիպտացորենի հատիկի արտադրությունը 252 մլն տոննայից հասցվել է 371 մլն տոննայի, թերեւս տարօրինակ վիճակ, երբ ցորենի արտադրությունը ինչպես կար 50-60 մլն տոննա, այդպիսին էլ մնացել է: Ամերիկացիներն այս մասին ոչինչ չեն ասում, ինչպիսի տարօրինակությունների արդյունքում էլ ընտրած ու ընտրված լինեն:

Թե ինչ կստացվի 2020-ի ընտրությունների արդյունքում, դժվար է ասելՙ կապրենք-կտեսնենք : Մի բան միայն հաստատ է. նրանց վերաբերմունքը նշված մշակաբույսի հանդեպ կշարունակի աճել, թե ինչուՙ նրանք այդ մասին ասել չեն սիրում:

Այսպիսին է երիցս տարօրինակ Ամերիկան:

28.10.2020 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ