RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՀԱՆՋՙ ԵՐԵԿ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՑ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երեկ նախատեսվածից ավելի ուշՙ Երեւանի ժամանակով ժամը 18 անց 33-ին Բունդեսթագում իշխող կոալիցիայիՙ ՔԴ-ՔՍ միության եւ ՍԴ խմբակցության պատգամավորների պահանջով բանավեճ հրավիրվեց «Խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի համար» թեմայով: Գերմանիայի օրենսդիր մարմնում հրավիրված քննարկումը բացեց ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասը , որ հաղորդեց, թե խաղաղ բանակցություններին վերադառնալու հրամայականը ստիպում է ավելացնել միջազգային ճնշումը երկու կողմի վրա, իսկ ձմռանը դիմակայելու նպատակով ԵՄ եւ ԳԴՀ ֆինանսական սատարում կտրամադրեն պատերազմից տուժած շրջաններին: Վերջինը Կարմիր խաչին արդեն տրամադրել է 2 միլիոն եվրո: Տարբեր խմբակցությունների 13 բանախոսներ մինչեւ ժամը 19.47- ը վերահաստատեցին, թե Ադրբեջանն է ռազմական ագրեսիա սկսել ԼՂ վրա եւ որ այդ երկիրն է խախտում հումանիտար հրադադարը, կրկնեցին, թե ռազմական հանցագործություններն ակնհայտ են, պիտի քննվեն միջազգային դատարանում, Թուրքիային չխնայեցին, իսկ ռազմական առումով շահեկան վիճակում գտնվող Ալիեւից պահանջեցին հենց այս պահին վերադառնալ բանակցային սեղան, այլապես կզրկվի ԵՄ սատարումից: Կանդրադառնանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ