RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 817, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵԽԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԻ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱ. ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՉԵԽԱԿԱՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՍՏՐՅԱՆ, Պրահա

Օրերս Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ թշնամական ուժերը, բացի իսրայելական եւ թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաեւ չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

Պատահական չէ նաեւ, որ այս օրերին չեխական մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ Amnesty International-ի Չեխիայի ներկայացուցչության գլխավորությամբ բաց նամակ են ուղարկել արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրիչեկին, որում մասնավորապես կոչ են արելՙ «Չեխիան պետք է անհապաղ դադարեցնի զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն է, եւ նախաձեռնել ԵՄ-ի մակարդակով այդ խնդրի ընդունումը»: Նամակում նաեւ կոչ են անում հետաքննել չեխական ռազմական տեխնիկան Ադրբեջան արտահանելու փաստը: Այս մասին գրում է Բոհումիր Ժիդեկը Նովինկի կայքէջում:

Հայտարարությանը, որին, բացի Amnesty International- ից, միացել են նաեւ Էկումենիկ ակադեմիան կամ Նեսեհնուտ կազմակերպությունը, արվել է ի պատասխան Նովինկի կայքէջի այն լրատվության, որ Չեխիան գարնանը վերացրել է Թուրքիա զենքի արտահանման արգելքը:

«Էմբարգոյի վերացման մասին տեղեկատվությունը հայտնի դարձավ հոկտեմբերի կեսերին, այն ժամանակ, երբ Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում դեռ շարունակվում է, եւ նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումները շարունակում են աճել հենց Թուրքիայում», - հիշեցրել են վերոնշյալ կազմակերպությունները:

Սակայն նամակի հեղինակներն ընդգծում են, որ դա տեղի է ունենում հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր մարտերի ժամանակ, երբ Թուրքիան Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է հայկական ուժերի դեմ: Ըստ Amnesty International- ի, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքները հրթիռակոծելու ժամանակ օգտագործում է նաեւ արգելված կասետային ռումբեր, որոնք էապես ավելացնում են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը: Օրինակ ՙ Կանադան անմիջապես կասեցրեց Թուրքիա ռազմական տեխնիկա արտահանելու թույլտվությունը:

Հասարակական կազմակերպությունների կարծիքով, խոսքը միայն Թուրքիային չեխական զենքի եւ այլ ռազմական տեխնիկայի մատակարարումների մասին չէ: «Ադրբեջանը մարտերում օգտագործում է չեխական ծագմամբ հրթիռային կայանքներ եւ հաուբիցներ, որոնք անհասկանալի պայմաններում արտահանվել են այդ երկիր», - զգուշացնում են կազմակերպությունները ՙ հավելելով, որ, ըստ նրանց, Արտաքին գործերի նախարարությունից բավարար բացատրություն չի եղել:

Նամակի հեղինակները պնդում են, որ ռազմական տեխնիկա արտահանվում է ինչպես Թուրքիա, այնպես էլ Ադրբեջան ՙ խախտելով Չեխիայի միջազգային պարտավորությունները: ԵՄ ներկայիս պատժամիջոցների քարտեզի համաձայն ՙ այս պահին Բրյուսելը այլեւս չի սահմանափակում զենքի ներկրումը Թուրքիա: «Այն բանից հետո, երբ պարզվեց, որ բախումներ չեն եղել թուրքական եւ քրդական ուժերի միջեւ, այս գարնանը սահմանափակումները հանվեցին»,- ավելացրել է Չեխիայի ԱԳՆ խոսնակ Էտիչովան:

Հոդվածագիրը նշում է, որ 2014-ից 2019 թվականների ընթացքում, Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության տվյալների համաձայն, Չեխիայից Թուրքիա է ուղարկվել մոտ 38,62 միլիոն եվրոյի զենք եւ ռազմական տեխնիկա: Նույն ժամանակահատվածում չեխական ընկերությունները 7,24 միլիոն եվրոյով զենք ու նյութեր են արտահանել Ադրբեջան: Չեխիայի հայ համայնքը նույնպես բողոքի նամակներ է ուղարկում համապատասխան մարմիններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ