RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1335, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՆՍՏԱԳՐԱԴ»-Ը ԽՈՑԵԼ Է ՍՈՑՑԱՆՑԸ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Պատերազմը ո՛չ միայն մարտի դաշտում է, այլ նաեւ վիրտուալ տիրույթում:Սահմանին զինվորներն են պայքար մղում, թիկունքումՙ «ԻնստագրաԴ»-ը, անվրեպ խոցելով սոցցանցերը:

Վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը, որն ունի 65 000 բաժանորդ, հայրենիքին օգտակար լինելու իր յուրովի տարբերակն ունի:Պատերազմական իրավիճակում հայրենիքին օգնելու ցանկությունը վիդեոբլոգերին մղել են համացանցում գումար աշխատելու տարբերակներ փնտրել եւ ստացվող գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Թիրախավորում ենք հայտնի մարդկանց,որոնք շատ մեծ լսարան ունեն ինստագրամում, որպեսզի նրանք խոսեն կամ մեր հիմնադրամի կայքը տարածեն, օգնելով մեզ գումար բերել հիմնադրամին:Եվ հետո երիտասարդների շրջանում լուրերն այդքան չեն կարդացվում, իրենք ավելի շատ հետաքրքրված են ինչ-որ սելեբրիթիներով, կամ ինչ-որ հանրահայտ մարդկանցով, ու այս ձեւով կարողանում ենք նաեւ երիտասարդներին իրազեկել ներկա իրավիճակի մասին»,- նշում է խմբի համակարգող Ռուբեն Եսայանը, ավելացնելով որ արձագանքողներ շատ են եղել, նրանց թվումՙ կես միլիոնից մինչեւ տասնյոթ միլիոն հետեւորդներ ունեցող հայտնի մարդիկ:

Ավելի ուշ ստեղծվեց եւ YouTube-ում հրապարակվեց «ԻնստագրաԴ» անունով տեսանյութերի շարք: Եսայանն ասում է, որ նախաձեռնությունը շատերին է ոգեւորել, թեպետ սկզբում իր սպասելիքները մեծ չէին, քանի որ YouTube-ը, մանավանդ հայկական դիտումների համար, քիչ է վճարում, բայց մարդիկ սկսել են նաեւ աշխատած գումարի վրա գումար ավելացնել, եւ ստացվել է հաջողակ նախագիծ: Տեսանյութերից ստացված գումարի վերջնարդյունքը վերաճել է հասնելով 15,000 դոլարի:

Մինչեւ այժմ պատրաստվել եւ YouTube-ում հրապարակվել է 6 տեսանյութ: Տեսանյութ դիտողները պետք է պահպանեն հետեւյալ կանոնները, որոնք բացատրվում են յուրաքանչյուր տեսանյութի սկզբում, օրինակՙ մինչեւ վերջ անպայման դիտել տեսանյութը, առաջ չտալ գովազդները, ձայնը լրիվ չիջեցնել եւ այլն:

«Մեծ մասը երաժշտություն եմ դնում,փորձում եմ այնպիսի բաներ հրապարակել, որոնք մաքուր հայկական են, որոնք ոչ միայն փող կբերեն, այլեւ կկրթեն մարդկանցՙ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան կամ ինչ-որ հայկական ժողովրդական բենդերի երգեր: Բացի YouTube-ից, նաեւ փնտրում եւ ուսումնասիրում եմ, թե ինչ այլ ճանապարհներ կան ինտերնետով գումար աշխատելու, որոնք էլի անպայման գործի մեջ եմ դնելու»,-նշում է Եսայանը:

Ռուբենի խոսքով, քանի որ հիմա չի կարող առաջնագծում լինել, գոնե այս ձեւով փորձում է օգնել:

«Հիմա շատ կարեւոր է ֆինանսապես մեր երկրի ապահովված լինելը, ու յուրաքանչյուր միջոցառում, որը կարող է պարզապես ոչ մի բանից գումար ստանալ, մեր մասով այդպես է ստացվում, շատ լավ է: Դա այսօր մեր երկրին ոչ միայն օգնություն է, այլՙ մեծ օգնություն»,- նշում է նա:

«ԻնստագրաԴ»-ը խոցում է վիրտուալ աշխարհը ու չի վրիպում:Այն առաջարկում է մշակույթ, որը սիրվում է բոլորի կողմից: Այնպես որ տարածեք մեր մշակույթը դրսում հենց այսպես, հորդորելով, ասելով, որ լսեք ու օգնեք գումար աշխատենք Հայաստանի համար: Իրենք մեկ անգամ կօգնեն, բայց հետո էլի կլսեն, այս անգամ արդեն ոչ թե ստիպված, այլ որովհետեւ ինքները դա կցանկանան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ