ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

3

Տաթեւի էլեկտրակայանը

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է երեք էլեկտրակայաններից, որոնք գտնվում են Որոտան գետի վրա: 1970 թ. գործարկվել է Տաթեւի հիդրոէլելտրակայանը:

Տաթեւ ՀԷԿ-ը համակարգի առաջնեկն է: Ճնշումային առումով կայանը առաջինն էր նաեւ նախկին ՍՍՀՄ-ում:

Կայանի հիմնական կառույցներն են. գլխամասային հանգույցը, դերիվացիոն թունելը- օրական կարգավորվող ջրամբարը, տուրբինային խողովակաշարը, կայանային հանգույցը:

Գլխամասային հանգույցի մեջ մտնում է պատվարը, Տաթեւ ջրամբարը, ջրընդունիչը եւ ջրթափ կառույցը: Պատվարը կառուցված է տեղական նյութերով եւ ունի 41 մետր բարձրություն, 107մ կատարային երկարություն: Ջրամբարն ունի 13.6 միլիոն խորանարդ մետր օգտակար տարողություն: Ջրընդունիչի հաշվարկային թողունակությունը կազմում է 25 մ3/վրկ:

Ջրթափ կառույցը բաղկացած է վեց թունելախորշերից: Ընդհանուր բացթողունակությունը կազմում է 348 մ3/վրկ: Դերիվացիոն թունելը ունի 18 կիլոմետր երկարություն: Փաստացի բացթողունակությունը կազմում է 23 մ3/վրկ: Առբերիչ ջրանցքի ձախ կողմին տեղակայված է ոռոգման նպատակով ջրընդունիչը: Ջրավազանն ունի 80 հազար խորանարդ մետր տարողություն:

Կայանի շենքը տեղակայված է Որոտան գետի ձախ ափին: Կայանում տեղադրված է երեք ագրեգատ, 157,2 հազար ԿՎտ գումարային հզորությամբ: Տարեկան կարող է արտադրել 630 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլելտրակայանում արտադրվելու դեպքում լրացուցիչ կօգտագործվեր ավելի քան 130 հազար տոննա օրգանական վառելիք: Շահում ենք նաեւ բնապահպանական տեսակետից: