RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1169, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՐԱՂԱՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Լուսանկարները` Ստեփան Պապիկյանի

Հայաստանում ջրաղացների կառուցումը միշտ էլ կարեւոր նշանակություն է ունեցել տնտեսության զարգացման համար: Ներկայումս մեզ մոտ ջրաղացների հազվադեպ կարելի է հանդիպել: Ներկայումս եւս մեկ ջրաղաց է աշխատում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում` Ներքին Գետաշեն գյուղում:

Ներքին Գետաշեն գյուղը Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ամենամեծ գյուղերից է, գտնվում է Արգիճի գետի ափին` Սեւանա լճից ոչ հեռու: Հին անվանումըՙ Կոթ: Գյուղը հիմնադրվել 1828-1829 թվականներին Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ինչպես նաեւ Մուշից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ: Արգիճի գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից: Երկարությունը 51 կմ է: Այն Սեւանա լիճ թափվող 28 գետերից ամենամեծն է:

Արգիճի գետի ափին, Ներքին Գետաշեն գյուղում Թաթոյանի գերդաստանի ներկայացուցիչները դեռեւս 1829 թվականին կառուցել են ջրաղաց, երբ Ալաշկերտից գաղթելուց հետո հաստատվել են Գետաշենի տարածաշրջանում: Ջրաղացը գործել է անխափան: Այն աշխատել է նաեւ Արցախյան ազատամարտի տարիներին: Ներկայումս Թաթոյանների գերդաստանի ներկայացուցիչները վերակառուցել են ջրաղացը: Այն դարձրել են հիանալի եւ գողտրիկ մի անկյուն, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ, վայելել հրաշագեղ բնության տեսարանները: Կառուցվել է հյուրատուն, այն ունի յոթ հարմարավետ սենյակ:

Հարկ է նշել, որ տարիներ շարունակ ջրաղացը եղել է տեղաբնակների համար հավաքատեղի, իսկ հյուրերի համար` իջեւանատեղի: Ի դեպ, ներկայումս շահագործվում է նաեւ Աշտարակի ջրաղացը, որն ավելի քան 400 տարվա պատմություն ունի:

Հուսանք, որ Ներքին Գետաշեն գյուղում վերակառուցված ջրաղացն իր ուրույն տեղը կունենա մեր ավանդական սննդարդյունաբերության, ինպես նաեւ զբոսաշրջության զարգացման գործում:

Նկար 1. Ջրաղացի ներսում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ