RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3060, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպել էր «Ավանդադրված գիտական աշխատանքները գիտատեխնիկական գրադարանում» խորագրով շնորհանդես, որը նվիրված էր գիտնական, գրող, հրապարակախոս, մի շարք գրքերի հեղինակ Ստեփան Պապիկյանի կողմից ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ավանդադրած` «Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը» մենագրության, «Երեւանի ՋԷԿ-ի արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները», ինչպես նաեւ «Հրազդանի ՋԷԿ-ի արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները» գիտական աշխատանքների ներկայացմանը:

Ներկաներին ողջունեց եւ միջոցառման մասին ներկայացրեց ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լեւոն Ղարիբյանը : Ս. Պապիկյանը խոսեց Գյումրի քաղաքի Էներգետիկայի պատմության, էլեկտրակայանների, ինչպես նաեւ ջերմամատակարարման համակարգերի վերաբերյալ կարեւոր պատմական տեղեկությունների, Երեւանի եւ Հրադանի ՋԷԿ-երի վերաբերյալ պատմական տվյալների, արդի վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: Հեղինակը ներկայացրեց նաեւ կատարված այն վերլուծություններն ու առաջարկությունները, որոնք հնարավորություն կտան տնտեսել վառելիքաէներգետիկ ռեսուրսներըՙ նպաստելով բնապահպանական խնդիրների լուծմանը:

Բանախոսը միջոցառման ընթացքում կարեւորեց նաեւ գիտատեխնիկական գրադարանի կողմից իրականացվող «Գիտական աշխատանքների ավանդադրում» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հեղինակներին պաշտպանել օրենսդրությունից բխող իրենց իրավունքները, հրապարակային դարձնել գիտական ձեռագիր աշխատանքները:

Վերջում Ստեփան Պապիկյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, խոսեց իր ապագա ծրագրերից:

Մասնակիցները ծանոթացան գրադարանում ավանդադրված գիտական աշխատանքների ֆոնդին, նոր գրականության ցուցադրություններին եւ «Գիտական աշխատանքների ավանդադրում» ծառայության մանրամասներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ