RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020



Տեղադրվել է` 2020-10-08 22:34:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

«Դանիել Վարուժան: Հայ բանաստեղծը Գենտում: 100 տարի անց» խորագրի ներքո բելգիական բանասիրության եւ պատմության «The Revue Belge de Philologie et d՛Histoire» հանդեսը վերջերս լույս է ընծայել 2019-ի իր 97-րդ համարը, որը մասնավորապես նվիրված է արեւմտահայ բանաստեղծական մտքի զարգացման նոր աստիճան ձեւավորած Դանիել Վարուժանին: Գենտի համալսարանի պրոֆեսորներիցՙ Փիթեր վան Նուֆելենի խմբագրությամբ հատորը նպատակ է հետապնդում նախ լույս սփռել Բելգիայի եւ Օսմանյան կայսրության միջեւ այդ ժամանակ գոյություն ունեցող ուսանողական փոխանակումների եւ այդ տարածաշրջանից եկող ուսանողների փորձառությունների վրա եւ երկրորդՙ խորամուխ լինել այն ազդեցությանը, որ Գենտի համալսարանում անցկացրած տարիները (1905-1909) ունեցել են Վարուժանի մտավորի եւ գեղագիտական հետագա զարգացման վրա:

Պարբերականի էջերում տեղ են գտել հոդվածներ Գենտի համալսարանում սովորող օտարազգի ուսանողների (Պ. դը Մեսսեմեքր եւ Ս. Վերբրուգեն), հայկական հարցի վերաբերյալ բելգիացի հասարակության կարծիքի (Հ. Ալուլ եւ Հ. դը Սմայելի), Դ. Վարուժանի կենսագրության Գենտի շրջանի (Սիմոն Փայասլյան) եւ նրա այնտեղ կատարած ֆրանսերեն հրատարակությունների (Է. Դելասենսերի) մասին: Հոդվածներ ունեն նաեւ Գ. Պլտյանն ու Մ. Նշանյանը: Առաջաբանում ներկայացված է Դանիել Վարուժանի կյանքն ու ստեղծագործությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ