RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020



Տեղադրվել է` 2020-10-08 22:34:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1286, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԶՈՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ Է՛Լ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ԿԱՆԱՅՔ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

- Ո՜ւխխ, գնում եմ: Ընդունեցին, տղեքի մոտ եմ գնում:

20-ամյա աղջիկը խնդրեց անունը չնշել. ընտանիքի անդամները չգիտեն: Նա ուրախ թռչկոտելով դուրս եկավ ՊՆ-ին կից հասարակական խորհրդի գրասենյակից, որտեղ արդեն մի քանի օր էՙ կին կամավորների են գրանցում:

«Զինկոմիսարիատում չընդունեցին, այդ ժամանակ մի փոքր հուսահատվեցի, բայց տուն գնալու ճանապարհին երթուղայինում ռադիոյով լսեցի, որ Մոսկովյան 5 հասցեում Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը կանանց հավաք է կազմակերպում, որոնց ուղարկելու են ճակատ: Միանգամից ուղղությունս փոխեցի դեպի ՊՆ հասարակական խորհուրդ», մեզ հետ զրույցում ասաց 20-ամյա կամավորուհին, հետո ավելացրեցՙ եփել-թափել չի սիրում, բայց սահմանում ամեն ինչ էլ կանի, ուզում է րոպե շուտ հասնել սահման ու լինել զինվոր կողքին:

Մոսկովյան 5 հասցեի ոչ այնքան լուսավոր միջանցում չի դադարում մարդկանց հերթը: Բոլորը վստահ ենՙ պիտի հաղթենք, բայց ցանկանում են այդ հաղթանակը կերտողների մի մասը կազմել:

Տարիքային սահմանափակումն էլ չի կանգնեցնում նրանց (ցուցակագրում են 18-55 տարեկան կանանց): 55 տարեկանից բարձր կանանց համար տիկին Մարինեն փոքրիկ ցուցակ է կազմելՙ ներառելով պահեստայինների ցանկում:

«17 տարեկաններն են գալիս, 55-ից բարձր տարիքայիններն են գալիս: 2 կին էին եկելՙ 67 տարեկան, խնդրում, աղերսում էին, ասում էինՙ եթե ծանոթ գտնենք, մեզ կվերցնե՞ք»,- ասաց Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը , ապա շարունակեց. «Կանայք սահմանին շատ են պետք ոչ միայն զենք բռնելու կռվելու համար, այլեւ լվացք, ճաշ, աման լվալ, երեխաների հետ նստել, ապաստարան իջնել, կացարան մաքրել, ամեն ինչ», սահմանում կատարվող աշխատանքներն է թվարկում տիկին Մարինեն եւ ասումՙ բոլորն էլ պատրաստ են ցանկացած գործ անել սահմանում, միայն թե օգնեն մեր ազգին:

Մի քանի օրում ավելի քան 600 կին է դիմել, բայց գրանցամատյանում նշվել է նրանցից 400-ի անունը, պայմանները խիստ ենՙ տիկին Մարինեն չի կամավորագրում 18-ից ցածր տարիքային խմբի աղջիկներին ու կանանց, որոնք չորս եւ ավելի երեխաներ ունեն: Զրուցակիցս ասում էՙ առաջին երկու օրերին 35 կնոջ է մերժել:

Շատ են կանայք, որոնք պատրաստ են լինել զինվորրի ու հայրենիքի կողքին եւ պայքարելՙ ինչպես իրենց հայրերը, եղբայրներն ու ամուսիններն են պայքարում:

30-ամյա տիկին Լիդան ասում է. «Չեմ վախենում մահից, հայրենքի համար պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Եվ թող ոչ ոք չկասկածի, եթե հերթը հասավ մեզ, մենք թույլ էակներ չենք, մենք պատրաստ ենք մեր տղաների հետ հավասար կռվելու եւ մեր հայրենիքը պաշտպանելու»:

Ցուցակագրվածներից Մանեն վստահ պատասխանում է. արյունից չի վախենում, բայց ո՛չ կրակել գիտի, ո՛չ էլ առաջին բուժօգնություն ցուցաբերել: Գիտի այն, որ ուզում է առաջնագծում լինել. «Եղբայրներս հիմա սահմանում են: Եթե իրենք էլ այնտեղ չլինեինՙ էլի գնալու էի: Ինչ էլ չգիտեմՙ կսովորեմ»:

Հավաքվածներից յուրաքանչյուրն էլ ցանկություն ունի օգտակար լինել հայրենիքին: 25-ամյա Սոսեն ասում է. «Գտնվելով թեկուզ սահմանի հետնամասում, ինչով կարողանանք կօգնենք մեր տղեքին: Կարծում եմՙ բոլորս էլ պարտավոր ենք այս իրավիճակում կանգնել մեր երկրի ու մեր քաջորդիների կողքին»:

Հայրենիքի ազատագրման ու պաշտպանության հարցում կանայք մեծ դեր են ունեցել, շարունակում են «ծառայել» ու լինել հզորների կողքին էլ ավելի հզոր ու հպարտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ