RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020



Տեղադրվել է` 2020-10-08 22:34:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1246, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿՌՎՈՒՄ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՊԵՍ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ հեռուստալրագրության 3-րդ կուրս

Հերոսներն են հայերի պես կռվում

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր կան նաեւ Սփյուռքից:

Հանրապետությունում արտակարգ զորահավաքը սկսվել է պատերազմի առաջին իսկ օրից: Զորակոչվում են պահեստազորում հաշվառված սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի մինչեւ 55 տարեկան քաղաքացիները: Նույնիսկ նրանք, որ զորացրվել են ամիսներ առաջ: Զինկոմիսարիատներ մարդկանց հոսքը չի դադարում, շատերը զինկոմի կանչին չեն էլ սպասում, կամավոր են ներկայանում:

«Հայե՜ր, միացե՛ք, միացե՛ք, հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք», հենց այս հնչյուններն էին ուղեկցում կամավորներին, նրանք առաջնագիծ էին մեկնում հաղթական ոգով ու երգովՙ վստահ, որ մարտի դաշտում էլ երգելու համար ժամանակ կգտնվի:

Տիկին Գրետան որդուն է ճանապարհում, նրան զինկոմիսարիատից են կանչել, ամուսինն էլ կամավորների շարքում է: Անհանգիստ է, բայց վստահ, որ լավ է լինելու«Մեր հողը թողածՙ ո՞ւր գնանք, սկուտեղի վրա մատուցե՞նք: Լավ է լինելու, Աստված մեզ հետ է: Բաքուն գրավելու են ու հաղթանակած հետ գան, սա լինելու է մեր վերջին պատերազմը»:

Երկու օր է զորակոչի հերթի մեջ սպասող Արամը ցանկանում է մեկնել Արցախ, բայց փաստաթղթային քաշքշուկի պատճառով ձգձգվում է: Վստահեցնում էՙ այնքան ժամանակ կսպասի զինկոմիսարիատի բակում, մինչեւ մեկնելու իր հերթը հասնի«Ժամանակին ծառայել եմ: Ավելի շատ փորձ ունեմ, քան էս երեխաները: Ավելի լավ չի՞ գնամ, իրենց կողքին լինեմ», -ասում է նա, հավելելովՙ այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, այն գործել է սիրում ու պայքար պահանջում:

Պատերազմական զորակոչին անմասն չէր նաեւ 57-ամյա Սամվել պապին: Այն հարցին, թե տանը դեմ չե՞ն եղել որոշմանը, ծիծաղելով ասում է«Պառավիս ասել եմ գնում եմ, ասել աՙ գնա՛»:

«Գնում եմ հաղթելու, պետք լինիՙ կյանքս էլ կտամ: Թողնեն չթողնեն մինչեւ Բաքու մտնելու եմ: Էս հողի վրա իմ ախպերների արյունն է թափվել, մենք մեր հողի համար ենք կռվում, մենք արդար ենք, իսկ մեր հաղթանակն այլընտրանք չունի: Հակառակ կռվին, թիկունքն ամուր է լինելու, չես կարող հաղթել մի ազգի, որն առաջնագիծ գնալու համար ծանոթ է խառնում»,- ասում է կամավորներից մեկը ու ավելացնումՙ տանեցիներին միայն մի բան է մնում, հանգիստ լինել ու սպասել իրենց:

Զինկոմիսարիատի մոտ հավաքված կամավորներից շատերի համար տուն գնալու ու դեռ սպասելու հրահանգը դժգոհություն է առաջացնում: Նրանք շտապում են րոպե առաջ դիրքեր հասնել:

Կամավոր Պատվական Աղայանը իր որոշման մասին ծնողներին չի տեղեկացրել, դեռ կհասցնի ասում է

«Զորահավաքի մասին լսել եմ, անմիջապես ներկայացել եմ զինկոմիսարիատ: Ուրախ ու հանգիստ պետք է գնանքՙ յուրաքանչյուրիս պարտականությունն է, պետք է կատարենք:Գնում եմ ու գիտեմ, որ ծնողներս որոշմանս մասին իմանալով ավելի շատ կհպարտանան իրենց զավակով»:

Վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո հանրապետության զինկոմիսարիատները լեցուն են, մարդիկ հեռանում են պատերազմ մեկնողների վերջին ավտոբուսի հետ: Ցավից բռունցք դարձած ժողովուրդը իրեն նվիրել է մի՛ նպատակի, եւ այդ նպատակի անունն է հաղթանա՛կ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ