RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020



Տեղադրվել է` 2020-10-08 22:34:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1122, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՔԱՅՔԱՅՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎՏԱՆԳՈՒՄ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Այս օրերին ընթանում է արցախյան ամենալայնածավալ պատերազմը, որը համախմբեց եւ միասնական դարձրեց վերջին երկու տարվա ընթացքում պառակտված ու «սեւ ու սպիտակի» բաժանած մեր ժողովրդին: Պատերազմի հենց սկզբում, ամբողջ ընդդիմադիր դաշտըՙ 14 քաղաքական կուսակցություններից մինչեւ անհատներ, հայտարարեցին ներքաղաքական պայքարի լիակատար դադարեցման մասին եւ իրենց ներուժն ու կարողություններն ուղղեցին պատերազմում հաղթանակի հասնելուն: Գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց կամավորական ջոկատները ուղարկեցին ռազմաճակատ, ներգրավվեցին պատերազմի կարիքների համար իրականացվող այլ կամավորական աշխատանքներում եւ այլն: Նույնը չես ասի իշխող քաղաքական ուժի եւ նրա ներկայացուցիչների մասին, որոնց բանակային ծառայությունից խուսափած թիմը հեռու մնաց նաեւ ռազմական գործողություններին որեւէ կերպ մասնակցելուն:

Սակայն, համահայկական միասնությունը իշխանությունը հասկացավ որպես իրենց կողմից վարկաբեկելու եւ զրպարտելու ազատություն, իսկ ընդդիմախոսների կողմիցՙ դրան արձագանքելու անթույլատրելիություն: Բանն այնտեղ հասավ, որ մի քանի օր առաջ իմքայլական պատգամավորները հարվածեցին իրենց հարց ուղղած ընդդիմադիր հեռուստաընկերության լրագրողի միկրոֆոին, զուգահեռաբար սպառնալիքներ ուղղելով նրան: Մինչ այդ էլ, ցավոք, թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հարցերում, մերձիշխանական շրջանակաները, հատկապես Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվողները, այդպես էլ չդադարեցին իրենց քայքայիչ եւ պառակտիչ գործունեությունը:

Ներքին կյանքում իշխականան քարոզչամեքենան չդադարեց հայհոյել ընդդիմադիր գործիչներին, այդ թվում սոցցանցային գովազդային հայտարարություններով: Սկսածՙ այս պահին ռազմի դաշտում գտնվող ընդդիմադիրներին ռազմաճակատում չգտնվելու մեջ մեղադրելուց, այսինքնՙ բացահայտ զրպարտելուց, մինչեւ վարչապետի հասցեին ամենաչնչին քննադատությանը հայհոյանքների տարափով արձագանքելուց, նրա պաշտամունքը կերտելուց, ռազմական գործից անտեղյակ մարդուց պատերազմի աստված դարձնելուց: Սա այն դեպքում, երբ ոչ մի լրատվամիջոց պատերազմական գործողությունների մասին որեւէ այլ տվյալներ չէր ներկայացնում, բացի պաշտոնական հաղորդագրություններից:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հարցերին, ապա ուղղվածությունը մեկն էր եւ մշտականըՙ հակառուսաստանյան քարոզչություն, որ նրանք իրականացնում են բացառապես իրենց տրվող գումարի դիմաց, առանց մտահոգվելու, թե դա ինչ հետեւանքներ կունենա մեր երկրի եւ մեր բոլորիս անվտանգության համար: Կեղծ եւ մանիպուլացված տեղեկություններով սորոսական շրջանակներն այս օրերին փորձում էին ցույց տալ, որ Ռուսաստանի թույլտվությամբ է այս պատերազմը, ինչ-որ գրառումներ մեջբերում ռուսական ինտերնետ տիրույթից «տեսեք ովքեր են մեր թշնամիները» հայտարարելու համար, փորձում էին հակադրել Իրանին եւ Ռուսաստանին, ռուսական զենքի վաճառքի շահարկված թեման նորից արծարծում, այս օրերին ամերիկյան մայրցամաք փախած նրանից մեկը վիրավորական արտահայտություն գրելով ՌԴ նախագահի հասցեին եւ այլն: Այդ շահարկումներն ավելի ուժգնացան, երբ խոսք գնաց արցախյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին: Սորոսական ֆեյսբուքյան «ստրատեգները», որոնք իրենց բնակարաններում նստած Եվլախն են «գրավում», հայտարարեցին, թե «ռուսները վաբշե ով են, որ մեզ ասեն»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել արցախյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը ԵԱՀԿ միջնորդական առաքելության շրջանակներում քննարկելը: Սա անգամ չի նշանակում, որ հարցն արդեն քննարկման է դրված, առավել եւս Ռուսաստանի պաշտոնական տեսակետն էլ այն էր, որ այդ հարցին պետք է համաձայնություն տան Հայաստանն ու Ադրբեջանը: Սակայն տեսական ենթադրությունն անգամ բավարար էր, որ սկսվեր հերթական ամբոխավարական հախուռն գրոհը Ռուսաստանի որեւէ ձեւի ներգրավվածության դեմ:

Բնականաբար, Սորոսի վարձկաններին չի հետաքրքրում, թե հայկական պատերազմող բանակը ո՞ր երկրից գործարանային գներով ստացված հատկացվող զենքով է կռվում, ո՞ր երկրից են ստացվել արկերն ու այլ ռազմամթերքը, որն օգտագործում ենք այս օրերին, որ շարունակաբար կիրառվում է թշնամու դեմ, ոչնչացնելով այդքան զրահատեխնիկա եւ չի սպառվում, քանի՞ հազար տոննա այդպիսի ռազմամթերք է եկել Ռուսաստանից, ի՞նչ կլիներ եթե Ռուսաստանը դադարեր մատակարարել այնՙ իր դեմ ուղղված Հայաստանի ներկա իշխանության քաղաքականության պատճառով եւ, ի վերջո, ո՞վ էր ապահովելու մեր երկիրը Թուրքիայի կողմից արդեն ուղղակի Հայաստանի վրա հարձակման վտանգից:

Ինչ մնում է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, դժվար է ասել, որքանով է այն շահավետ մեզ համար: Առավել եւս, ներկա պահին ոչ դրա առարկայական քննարկումը կա, ոչ էլ հավանականությունը: Գոյություն ունի սխալ տեսակետ, թե խաղաղապահները փոխարինելու են մեր բանակին եւ ապահովելու են մեր անվտանգությունը: Նման գործառույթ խաղաղապահները չունեն ոչ մի տեղ: Առավել եւս, նրանց տեղակայումը չի բերելու հակամարտության կարգավորմանը: Սակայն, մի բան հստակ է, որ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում ինչ-որ չափով զսպիչ գործոն կարող է հանդիսանալ ռազմական գործողությունները հերթական անգամ վերսկսելու համար: Դա նշանակում է, որ մենք կարող ենք զերծ մնալ մի քանի տարի անց հերթական անգամ ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմից եւ դրա արհավիրքներիցՙ առաջին հերթին հարյուրավոր զոհերից: Անբարոյականություն է, երբ վերոնշյալ շրջանակները, առանց որեւէ մասնակցություն ունենալու պատերազմական գործողություններին, ուրիշների կյանքի հաշվին փորձում են թույլ չտալ պատերազմի վերսկսման այս մեխանիզմի ներդրումը: Թող փորձեն նրանք դա ասել զինվորական ծառայության մեջ գտնվող հարազատ ունեցող ընտանիքներին, որոնք ամեն վայրկյան սպասում են ռազմաճակատում գտնվող իրենց հարազատներից լուրի, չխոսելով զոհվածների հարազատների մասին ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ