Անշուշտ դժվար է մեզՙ հայերիս համար սառը դատողությամբ մեկնաբանել, նույնիսկ ներկայացնել մեզ պարտադրված պատերազմական իրավիճակը եւ կանխատեսումներ անել ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունների մասին: Ռազմաճակատից հասնող տեղեկությունները, մեր ռազմիկների անձնուրաց պայքարի, մեր բանակի կործանիչ գործողությունների վերաբերյալ ամփոփագրերը, հակառակորդի ծանր կորուստներըՙ սպառազինության ու մարդուժի, չեն կարող թեթեւացնել մեզ, զսպել մեր արցունքները մեր ...
«Ինտերֆաքսի» հաղորդմամբՙ կարծես իրականություն է Հայաստանի եւ Ադրբեջանի արգործնախարարների հնարավոր հանդիպման մասին լուրը: Համենայնդեպսՙ գործակալությունը հայտնում է, որ ռուսական կողմն առաջարկել է այդ հանդիպումն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:Ռուսաստանը բանակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետՙ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու համար: Այդ մասին երեկ խոսել է ...
Աշխարհի ճակատագիրը , փաստորեն, հայերի ձեռքերում է, պաթոսով չհնչի հանկարծ, քանի որ մեր տարածաշրջանում եւ Եվրոպայում քաղաքակրթական քաոս ստեղծող երկիրըՙ Թուրքիան, Ադրբեջանի եւ, ինչու չէ, իր ուղարկած միջազգային ահաբեկիչների ձեռքով, քաոսի ձեռագիրը բերել է մեր սահմանններ, բայց գլուխը խփել հայ զինվորի դիմադրության հզոր պատին. Տեսեք, թե որքան ոչ աներկիմաստ է ...
Կ՛ըսուի թէ հայաստանցի գրողները կը խուսափէին Շիրազին հետ շփուելէ, միշտ վախնալով անոր խայթող լեզուին զոհ երթալէ, ատոր համար ան միշտ առանձին էր, առանձին կը քալէր: Օրին մէկը, խումբով քալող գրողներ կը նկատեն, որ դիմացէն Յովհաննէս Շիրազը կու գայ: Յարմար առիթ էր մեծ բանաստեղծին խօսք մը զարնելու, ու գրողներէն մէկը կը ...
Մի քանի ժամումՙ մի քանի միլիոն դոլարի հանգանակություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին. չքնել, գիշերները լուսացնել, օրերը մթնեցնել Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում, սրտխփոցով սպասել նախագահ Արայիկ Հարությունյանի հերթական ասուլիսին, մոռանալ կենցաղը, առօրյա հոգսերն ու մտածելՙ այսօր ի՞նչ եմ անելու ռազմաճակատի, մեր կռվող տղերքի համար, օրվա ծախսերը սեղմել, օրական մեկ-երկու հազար դրամ խնայել. ...
Արցախյան հերոսական գոյամարտի այս օրերին մեր ժողովրդի բոլոր հատվածներն, անկախ իրենց գտնվելու վայրից ու պայմաններից, ազգանվեր գործելու աննախադեպ օրինակներ են կերտում: Ռազմաճակատում մաքառող մարտիկից սկսած մինչեւ ճակատագրի բերումով աշխարհի ամենահեռավոր անկյունում բնակվող հայ մարդիկ իրենց պատասխանատու զգալով ազգի հետագա լինելիության համարՙ ոտքի են ելել հայրենական-սրբազան պայքարի: Սեփական շահերի դիրքերի ակնոցներով ...
Արդեն մի քանի օր է Իրինա Խաչատրյանն իր հինգ երեխաների հետ միասին լքել է Ղարաբաղի իր տունը եւ այս պահին ավելի ապահով վայր է համարում Կոտայքի մարզի Արզական գյուղը:
Ղարաբաղյան պատերազմը գերտերությունների ուշադրության կենտրոնում է, որովհետեւ մերօրյա փոխկապակցված աշխարհում բոլոր հակամարտությունները հետեւանք են բազմաթիվ երկրների շահերի բախման, չնայած արտաքնապես թվում է, թե դրանք միայն որոշակի տարածաշրջանին են վերաբերում: Փոխադարձաբար նաեւ բոլոր հակամարտությունները հեռագնա ազդեցություններ ունեն աշխարհի երկրների վրա, տեղական բնույթով:
Այս օրերին ընթանում է արցախյան ամենալայնածավալ պատերազմը, որը համախմբեց եւ միասնական դարձրեց վերջին երկու տարվա ընթացքում պառակտված ու «սեւ ու սպիտակի» բաժանած մեր ժողովրդին: Պատերազմի հենց սկզբում, ամբողջ ընդդիմադիր դաշտըՙ 14 քաղաքական կուսակցություններից մինչեւ անհատներ, հայտարարեցին ներքաղաքական պայքարի լիակատար դադարեցման մասին եւ իրենց ներուժն ու կարողություններն ուղղեցին պատերազմում հաղթանակի հասնելուն: ...
Հեռաձայնը գուժեց Պէյրութից Սփիւռքի աւագագոյն գրողներիցՙ արձակագիր, հրապարակախօս, քննադատ, խմբագիր Արամ Սեփեթճեանի մահը: Կեանքից հեռացաւ Վահէ-Վահեանին աշակերտած սերնդի վերջին գրագէտներից մէկըՙ իր հետ տանելով պատմութիւն, յիշողութիւն, ազգային ճանաչողութեան ու ըմբռնումի աւանդական եւ ոչ աւանդական սերմերը:
Այն հանգամանքը, որ գերմանալեզու լրատվամիջոցները շատ արագ են աշխատում, արձագանքում Արցախում ժամառժամ փոխվող դաժան իրականությանը, նորություն չէ: Նորություն է սակայն, որ Գերմանիայում կամ Մոսկվայում տեքստ գրող լրագրողի կողքին այս շաբաթ Շուշիում եւ Ստեփանակերտում հայտնվեց սաղավարտով, զրահաբաճկոնով աշխատող լրագրողը նաեւ: «Բիլդի» թղթակից Փաուլ Ռոնցհայմերը (Paul Ronzheimer) իր ...
Պատերազմական այս ծանր օրերին հայ ժողովուրդը դարձյալ մեկ բռունցք դարձած կանգնել է հայոց բանակի եւ հայ զինվորի կողքին: Հայրենի սահմաններին իրենց ավագ եղբայրների սխրագործությունները անտարբեր չեն թողել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր եւ միջին դպրոցական տարիքի երեխաներին:
105 տարի շարունակ մենք անցկացնում ենք ոգեկոչումներ, խաղաղ ցույցեր, հուշարձաններ ենք կառուցում, հոդվածներ գրում մեր տեղական թերթերում, խնդրում աշխարհի առաջնորդներին եւ նրանց երկրներին ճանաչել եւ դատապարտել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը: Այս հիշարժան ամսաթվերն ընդգրկում էին հայերի ավելի քան երեք սերունդ: Եվ մարդիկ կհարցնեն... ինչո՞ւ: Ինչո՞ւ ...
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր կան նաեւ Սփյուռքից:
Ըստ «Բիանետ» լրատվական գործակալության, Թուրքիայի HDP ընդդիմադիր ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցել Ստամբուլում 65 տարի առաջ կատարված կոտորածներին զոհ գնացած հույն, հայ, հրեա ժողովուրդների զոհերի հիշատակին, նշելով, որ 1955 թվի սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած կառավարական հովանավորչությամբ դեպքերը Թուրքիայի պատմության ամենացավալի եւ ամենաամոթալի էջերից են, որի ընթացքում 73 եկեղեցիներ, 8 ...
Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7:10-ին շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն էր սկսելՙ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, ավելի ուշՙ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Անհայրենիք ու քոչվոր ադրբեջանցին եւ թուրքը կրկին գլուխ են բարձրացրել, կրկին երազում են արնաքամ անել Հայոց հինավուրց ու բազմաչարչար հողը: Ամբողջ հայ ժողովուրդը մի մարմին դարձած զինվորագրվել է հանուն սուրբ նպատակիՙ Հայրենիքի պաշտպանությանը: Հայը հազարամյակներ շարունակ կյանքի ու մահու կռիվ տալով բարբարոս ու ոճրագործ թուրքի եւ երբեք գոյություն չունեցած ադրբեջանցու ...
«Դանիել Վարուժան: Հայ բանաստեղծը Գենտում: 100 տարի անց» խորագրի ներքո բելգիական բանասիրության եւ պատմության «The Revue Belge de Philologie et d՛Histoire» հանդեսը վերջերս լույս է ընծայել 2019-ի իր 97-րդ համարը, որը մասնավորապես նվիրված է արեւմտահայ բանաստեղծական մտքի զարգացման նոր աստիճան ձեւավորած Դանիել Վարուժանին: Գենտի համալսարանի պրոֆեսորներիցՙ Փիթեր վան Նուֆելենի խմբագրությամբ ...
Մինչ հայ-ադրբեջանական օր-օրի ահագնացող պատերազմում կյանքի ու մահվան մարտեր են ընթանում, աշխարհասփյուռ մեր հայրենակիցները միջազգային տարբեր հարթակներում մեկ այլՙ տեղեկատվական- դիվանագիտական պատերազմ են մղում: Հաշված ժամերի ընթացքում աշխարհի հայերն , ամուր բռունցք դառնալով, բողոքի ալիք բարձրացրին միջազգային կարեւորագույն հարթակներում ՙ աշխարհին Ժողովրդավարություն, մարդասիրություն եւ հատկապես խաղաղություն քարոզող գերհզոր պետություններին կոչելով ...
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Սիրիայից եւ Լիբիայից բերված վարձկաններով, Թուրքիայի հրամկազմով ու զանազան զինատեխնիկայի կիրառմամբՙ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ հարձակումն անակնկալի չբերեց եւ ոչ մեկին, ո՛չ տարածաշրջանային, ո՛չ միջազգային ուժերին:
Տեղեկատու աղբյուրների որոնում եւ ձեռք բերում, տեղեկատվության հավաքում եւ վերլուծություն, գաղտնակյաց տեխնիկական միջոցառումներ, գործակալական ցանց, վստահելի անձինք, ազդեցության գործակալների ձեռք բերում եւ օգտագործում, ագիտացիոն աշխատանք, - ահա՛ հատուկ ծառայությունների աշխատանքի ոչ լրիվ արսենալը:
Երեկ թշնամին ռմբակոծեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ընդ որումՙ երկու անգամ: Մշակութային այս վանդալիմը ոչ միայն ավերել է Ղազանչեցոցը, այլեւ մոտակայքում աշխատող լրագրողների կյանքին է սպառնացել: Եկեղեցուն երկրորդ անգամ հարվածելու հետեւանքով վիրավորվել է մասնագիտական պարտքը կատարող երեք լրագրող: Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ...
Անշուշտ մեր բանակի հրամանատարությունը գիտի, սակայն պարտք եմ համարում անձնական փորձից ելնելով հիշեցնել, որ հրադադարի հայտարարված ժամին նախորդող րոպեները սովորաբար լինում են ամենավտանգավորը եւ պաշտպանության առաջնագծում, եւ թիկունքում, եւ զինվորների, եւ խաղաղ բնակչության համար։ Այդ օրինաչափության պատճառների մեջ խորանալու պահը չէ հիմա, բայց պահն է զգուշացնելու, որ ե՛ւ ճակատում, ե՛ւ ...
Շուրջ 11 ժամ տեւած մոսկովյան պայմանավորվածությունից հետո, որով հայտարարվեց, առայժմ շատ խախուտ, հրադադարը, արագ ու նախնական տպավորությամբ կարելի է արձանագրել հետեւյալները.