RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 410, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՂԱՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ԵՆ ՏԱԼԻՍ, ՄԵՆՔ ԷԼՙ ԱՐՅՈՒՆ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության, 3-րդ կուրս

Արդեն երկրորդ օրն է Երեւանի Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դիմաց արյան դոնորների հերթը չի պակասում: Մինչեւ ասեղը երակին հասնելը մարդիկ, կանգնած, մեքենաներին հենված, պատերի տակՙ գետնին նստած, սպասում են իրենց հերթին: Դրսում սպասում են չորսից-հինգ ժամ, իսկ ներսումՙ ուրիշ հերթ է:

Ընդունարանի մոտ դոնորները հերթագրվում են, իսկ մյուս մուտքի մոտ արյունատվությանը սպասողներն են:

Մեզ հետ զրույցում 33-ամյա Նարեն ասաց. «Շատ պարտավորված, լարված եւ հուզված ենք, թեկուզ մի բանով կարողանանք օգնել մեր զինվորներին»:

«Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն». հենց այս կարգախոսով է արյունաբանական կենտրոնը ընդունում իր նվիրյալներին: «Հասնելու ենք հաղթանակի ու այս հաղթանակը բոլորինս է լինելու: Պետք լինի վաղն էլ կգամ», ասաց սահմանապահ զինվորի 44-ամյա հայրը, ապա հարցրեց. «Եթե ես չգայի, ուրիշ ո՞վ պետք է գար»:

Սահմանին ընտանիքի անդամ կամ հարազատ ունեն, թե՞ ոչ, էական չէ, վիշտն էլ, հաղթանակն էլ բոլորինս է, մերն ենՙ մեր երեխաները, որին էլ մի բան լինիՙ մեր սիրտը ցավում է, ասում են հավաքվածները:

«Մարդիկ համբերատար եւ ըմբռնումով սպասում են իրենց հերթին եւ ոչ մի տրտունջ, ոչ մի բողոք չի լինում: Շնորհակալ ենք բոլորից», ասաց արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը :

«Մեծ թվով քաղաքացիներ են եկել արյունատվության համար: Մենք սիրով ընդունում ենք բոլորին, սահմանվել է քանակ, որ մարդիկ արդյունավետ ձեւով կարողանան իրենց «պարտքը» հանձնել: Հատուկ կարգ է մշակվել, սպասարկելու ենք առավոտյան ժամը ութից մինչեւ երեկոյան ժամը վեցը», ասաց կենսալաբորանտ Սոնա Գալստյանը , ապա ներկայացրեց, թե ինչ կարգով պետք է հանձնել արյուն. «Մինչեւ արյուն հանձնելը դոնորին տրամադրվում է տեղեկատվական թերթիկ, որով նա ծանոթանում է հակացուցումներին եւ պայմաններինՙ հերթերից խուսափելու համար, այս ամենին կարելի է ծանոթանալ նաեւ արյունաբանական կենտրոնի կայքէջում եւ հերթագրվել զանգահարելովՙ 010-28-38-23, 010-28-38-11 հեռախոսահամարներին»:

Այն որ միասնականության եւ դոնորի պակաս չկա, խաղաղ հերթերն են վկայում, որոնք ուղեկցվում էին երիտասարդների հայրենասիրական կատարումներով:

34-ամյա Անին մի քանի տարի շարունակ արյան դոնոր է. «Առանց մտածելու եմ եկել, պետք է լինենք մեր զինվորների կողքին, սա անհրաժեշտություն է, երկիրը մեր կարիքն ունի, այս ամենը նվազագույնն է, ինչ կարող ենք անել»:

Աղոթելով զինվորների համար միայն մի բան են խնդրում բոլորը. «Աստված պահապան լինի մեր զինվորներին եւ մեծ համբերություն տա բոլորի ընտանիքներին: Տղեքը իրենց կյանքն են տալիս մեզ համար, արյունը ինչ է, որ մենք չտանք իրենց համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ