RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 347, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՊԱՏԱԿԸՙ ՄԵԶ ԱՐԺԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Պարզ ու ընդունելի մոտեցում կա, որ երկրների հանդեպ վերաբերմունքը հիմնականում պայմանավորվում է նրանց տնտեսական կայացվածությամբ, դրանում էլՙ սեփական շահերով: Աշխարհն է այդպիսին, որտեղ նվազագույն դեր ունեն մարդկանց մաշկի գույնն ու կրոնական պատկանելությունը, ազգությունն ու լեզուն, այլ հիմնարար արժեքները: Այս առումով դիտարկելով մեր նորանկախ երկրի 30-ամյա շրջանը, որտեղ տնտեսություն ստեղծելու, այն կայացնելու ու զարգացնելու ձեռնարկումները սպասվածից ու ցանկալիից էապես համեստ են, նկատում ենք «մերն ուրիշ է» գործելաոճի տարօրինակ դրսեւորումներ: Էլ նավթ ու գազ չունենք, հետո հիշում ենք ծովային սահմանի բացակայությունը, հերթական մեկը խոսում է Հայաստան երկրի փոքրությունից, չորրորդը հիշում է դարերով պետականության կորուստը, չի մոռացվում ինչ-որ մենթալիտետ կոչվողի մասին... վերջում էլ պարտադիրՙ հայի աշխատասիրությունը, քարից հաց քամելու ունակությունը: Որ աշխատասեր ենք, այս օրերին շատ պարզ երեւում է Արարատյան դաշտի խաղողագործների օրինակով: Մարդիկ իրենց այգիներում տոննաներով խաղող են աճեցրել ու փաստի առաջ կանգնելՙ այն ցանկալի արդյունքով իրացնելու խնդիր ունեն: Այսպես է եղել վերջին տասնամյակներին, երբ կային թե՛ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, թե՛ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններն ու խաղողա-գինեգործական հիմնադրամ կազմակերպությունները: Որ այսքանով հանդերձ, դիպուկ ասված, այգեպանի մատից փուշ հանող չկար, վերջին հույս մնում էին երկրի վարչապետն ու նախագահը, մարդիկ ապրել-տեսել են, այնպես որ պատմություն դարձած այդ կառույցները վերհիշելու ու վերականդանացնելու ոմանց փորձերն անհարկի են: Ուրեմն ի՞նչ անել:

Օրեր առաջ ոչ անհայտ տնտեսագետներից մեկը խոսում էր ֆրանսիական գինեգործական ընկերությունում խաղողի ընդունման ու հաշվառման ինչ-որ փորձից: Ավաղ, այդքանը, քանզի ոչինչ չասվեց, թե ով էր խաղող մշակողը, ովՙ մթերողը, կա՞ր արդյոք նրանց միջեւ բերքի իրացման պայմանագիր ու նման հարցեր, որոնք բարձրացվում են մեր պայմաններում: Հեղինակս մասամբ ծանոթ է ավստրիական փորձին, ուր թե՛ 6 հեկտար, թե՛ 300 հեկտար խաղողի այգի ունեցողներն իրենք են վերամշակում սեփական բերքը: Նրանք նաեւ անձամբ են իրացնում վերամշակված գինին ու օղին սեփական ռեստորաններում ու հանգստի տներում, ժամանցի այլ վայրերում: Տողերիս հեղինակին ընտանեկան համարվող բաց ու փակ տարածքներում 250 նստատեղ ունեցող գյուղական ռեստորանում առնվազն 7 մրգերից ստացված սեփական թորման տնային օղիներ առաջարկեցին: Վստահեցնում եմ, որ այցվելուները հաճույքով օգտվում էին նման սպասարկումից, քանզի տեսնում էին անմիջական արտադրողին, խմիչքներն էլ մատչելի էին: Հիշենք նաեւ, որ խաղողից ոչ միայն գինի, օղի ու կոնյակ են ստանում, այլեւ հյութ ու քացախ, մուրաբա ու չամիչ են պատրաստում, կորիզից էլ ձեթ քամում: Անշուշտ, այս ամենըՙ աշխատանքի ու աշխատելու շնորհիվ, արարված բերքը հարգելու արդյունքում, եւՙ շուրջ տարին զբաղված լինելու եւ վաճառք կազմակերպելու պարագայում: Նայեք հայաստանյան առեւտրային ցանցը եւ կնկատեք, որ ալկոհոլային խմիչքների մի զգալի մասը ուկրաինական ու ռուսական են, ֆիննական ու շվեդական, քացախըՙ իտալական, չամիչը պարսկական: Եվ տարօրինակորեն այս վիճակը մի կողմ թողած, խաղողագործությունը խթանելու առաջարկներով հողագործին խրախուսող ՀՀ իշխանությունը երկրի կառավարման լավագույն օրինակ է ներկայացնում մթերումների ընթացքում ծագող անհասկանալի խնդիրներին միջամտությունըՙ գո՜րծ են անում:

ՀՀ վարչապետի հունվարյան ասուլիսում արած այն հայտարարությունը, թե 2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային ու ցայտնոտային տեղեկություններ չունեցանք, ընդամենը լավատեսության դրսեւորում է, քանզի այս օրերին խաղողագործների կողմից ճանապարհներ փակելու ու բողոքի հավաքների ականատեսներ ենք: Եվ սա, ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի այն հավաստիացումների պարագայում, երբ երկրի աղքատիկ բյուջեից հարյուր միլիոնավոր դրամներ է ծախսվում ճյուղի զարգացման նպատակովՙ առանց հաշվի առնելու ծավալների աճի արդյունքում ծագող խնդիրները: Շարունակվող համավարակով դրանք բացատրելը անհիմն է, քանզի մեր մարդիկ այսօր էլ շարունակում են գինի խմել ու վայելել, միայնՙ խիստ սահմանափակ քանակներով: Մեզանում պարզապես չենք գտնի եվրոպական առեւտրային ցանցում առաջարկվող, նկարում պատկերված գնային միջավայրում գինիներ: Ավելորդ չեմ համարում նշել, որ եվրոպական շատ երկրներում հարկերը ՀՆԱ-ի մինչեւ 50 տոկոսն են կազմում, որը բյուջեի ծախսային մասի տեսքով վերադարձվում է հանրությանը: Այնպես որ դժվար չէ հաշվարկել, որ արտադրողը 1 շիշ գինին վաճառողին է հանձնում 1 եվրոյից էլ պակաս գնով:

Եվ հարցը ծնվում է ինքնաբերաբար. ինչո՞ւ իշխանական կառույցները, նաեւ իրենց կազմերում գործող խաղողագործների, գինեգործների, այլեւայլ միությունները, չեն նպաստում փոքր ու միջին գործարարության օգնությամբ գինեգործության ճյուղի զարգացմանը: Հայտնի է չէ՞, որ 1 կգ խաղողից 0,70 լիտր խաղողահյութ է ստացվում, որն էլ գինու է վերածվում: Արդյունքումՙ 100 դրամի հումքն անգամ 600-700 դրամով իրացնելը երկկողմանի շահավետ է: Հենց այս օրերին հեղինակիս շրջապատից առնվազն երեք ծանոթ-բարեկամներ կգ-ը 200 դրամով 100-150 կգ խաղող են գնել ու սեփական սպառման նպատակով գինի են պատրաստում: Փաստ է, որ մեր մարդկանց որոշակի մասը արդյունաբերական եղանակով արտադրված ու շշալցված գինիներ չի նախընտրում: Անշուշտ, փոքր ու միջին բիզնեսն էլ շշալցված արտադրանք կթողարկի, միայն թե երաշխավորված այլ պայմաններով ու վստահելիության հավաստումով:

Իրար հետ մի փոքր հաշվարկ կատարենք: 2 մլն գինեսերների կողմից տարվա ընթացքում նվազագույնը 20-ական լիտր գինի օգտագործելու պայմաններում ստացվում է 40 հազար լիտր գինի, որի համար պահանջվում է 70-75 հազար տոննա խաղող: Ներքին սպառման անգամ այս ցուցանիշը բավարարելու համար հարկ կլինի նոր այգիներ հիմնել, որը տարիներ շարունակ տեղ է գտնում ոլորտի զարգացման ծրագրերում, սակայն իրականացնել չի հաջողվում: Նշեմ, որ 1970-80-ականներին խաղողի այգետարածքները մինչեւ 36 հազար հեկտար էին, տասնամյակներ անցՙ 15 հազար հեկտար, որը մինչեւ օրս նույնն է մնում, թեեւ ծրագրերով նախատեսվում էր 2015-ին հասցնել 26 հազար հեկտարի:

Լրագրային նյութի միջոցով հնարավոր չէ ներկայացնել տնտեսական խնդիրների այն ամբողջականությունը, որով կկարգավորվի մեզ արժանի տնտեսություն ունենալու ճանապարհին առանձին վերցրած մեկ ոլորտի կայացման ու զարգացման ապագան: Այստեղ իր ուրույն տեղն ու դերն ունի գինին, համեստից մինչեւ հաղթանակների ոգեշնչող իր համ ու հոտով, գույնով ու բույրով, իր գժական որակներով: Սա ընդամենը ժամանակի պահանջն է, որի ակնկալիքի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ